Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը

30.11.2023
ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը

  Կայացել է Հայաստանի բանկերի միության  և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» դասընթացի հավաստագրերի հանձնման արարարողությունը։

  11 մոդուլներից բաղկացած դասընթացներին մասնակցել են առևտրային բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների միջին և բարձր դասի աշխատակիցները, ինչպես նաև, բոլորովին անվճար հիմունքներով, Արցախի մեր հայրենակիցները։

  Հայաստանի բանկերի միության և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի համագործակցության շրջանակում անցկացված վերապատրաստման դասընթացների  նպատակներից է բարձրացնել ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների, գործող և ապագա լիզինգատու կառույցների ֆինանսական գրագիտությունը։