Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Վիեննայում մեկնարկել են «Հայկական բանկային օրերը»

12.09.2025
Վիեննայում մեկնարկել են «Հայկական բանկային օրերը»

  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Raiffeisen International» բանկային կորպորացիան առաջին անգամ անցկացնում է «Հայկական բանկային օրեր» խորագիրը կրող միջոցառումը` նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական ոլորտների համագործակցության խորացմանը։

  Raiffeisen Bank International (RBI)-ում կայացած հանդիպման շրջանակում ելույթներով հանդես եկան RBI-ի Կառավարման խորհրդի նախագահ Յոհան Ստրոբլը և Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

  ՀՀ ԿԲ և Բանկերի միության կողմից ներկայացվեց «Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը» խորագրով զեկույցը, որին հաջորդեցին զեկույցներ Raiffeisen Bank International-ի կողմից, մասնավորապես՝ համապատասխանության, ֆինանսական անվտանգության թեմաների շուրջ, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսական հեռանկարների վերաբերյալ եվրոպական բանկերի տեսլականը։

  Հիմնական զեկույցներին հաջորդեցին նաև երկկողմ հանդիպում-քննարկումեր՝ հայկական բանկերի և RBI ստորաբաժանումների միջև։