Union of Banks of Armenia
Աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ
![Աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ Աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ](https://uba.am/img/site_news/list/1658735551-1905.jpeg)
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի և Արդարադատության նախարարի խորհրդական Սերժ Ռուշանյանի գլխավորությամբ ՀԲՄ-ում կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում առևտրային բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ի թիվս օրակարգային հարցերի՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել դատարանների հետ փաստաթղթաշրջանառության, մասնավորապես դատարաններ փաստաթղթեր ներկայացնելուց յուրաքանչյուր փաստաթղթի վրա բանկի ներկայացուցչի ստորագրության առկայության դատարանի կողմից պահանջի խնդրին, ինչը էապես նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը։
Քննարկման ընթացքում բարձրացվել է նաև արդարադատության համակարգի հետ աշխատանքներում բիզնես պրոցեսների ավտոմատացման հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես ամրագրվել է, որ ներկայում երկարաժամկետ առումով իրականացվում է ՀՀ դատական համակարգի թվայնացման աշխատանքների ֆինանսավորում։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկուներում անդրադառնալ նաև կարճաժամկետ լուծումներ ենթադրող հարցերին։
![Աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ Աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ](https://uba.am/img/site_news/small/1658735551-6382.jpeg)
Related news
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։