Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

ՀԲՄ-ն այսուհետ կներկայացնի «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր պարբերականը

28.11.2022
ՀԲՄ-ն այսուհետ կներկայացնի «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր պարբերականը

  Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարևորելով հանրության համար  համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, այսուհետ նոր ձևաչափով, յուրաքանչյուր եռամսյակ կներկայացնի  «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր  պարբերականը, որի միջոցով կներկայացվի ՀՀ բանկային համակարգի  գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

  Մեկնարկային համարում Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի գործունեության առաջին 9 ամսիների արդյունքները։

            «Հայաստանի բանկային համակարգը թվերով» առաջին համարը հասանելի է կից հղումով:

Մասնագիտական հանրությանն առաջարկում ենք պարբերականի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ունենալու դեպքում գրել մեզ [email protected]  էլեկտրոնային հասցեին։

 

 ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն