Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի բանկերի միության և Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի միջև

27.12.2021
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի բանկերի միության և Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի միջև

  Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) այսօր կազմակերպված ընդունելության շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀԲՄ և «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի» միջև։

  Կարևորելով Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ մասնավորապես լիզինգի զարգացումը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հույս հայտնեց, որ մասնագիտական այս ոլորտում հաստատվող համագործակցությունը կնպաստի լիզինգի՝ որպես ֆինանսական գործիքի ճանաչողականության բարձրացմանը և գործարար համայնքին հասանելիությանը:

  «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի հետ նոր ձևաչափով հաստատվող համագործակցության առաջին արդյունքները տեսանելի կլինեն 2022թտարեսկզբինորոնք կվերաբերեն ինչպես խնդրահարույց հարցերի կարգավորմանն ու օրենսդրական կարգավորումներինայնպես էլ կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

  Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանն իր հերթին ընդգծեց ոլորտի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման մեջ իր ուրույն դերակատարման տեսանկյունից:

  «Մեր գնահատմամբ 2022թառանձնանալու է այս ոլորտում սպասվող նորամուծությունների շնորհիվորոնք ենթադրում են նոր ուղղությունների մուտք հայկական շուկաԸնթացիկ աշխատանքներին զուգահեռ պետք է տարվեն նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ ցանկալի արդյունքն ապահովելու համար:  Այս տեսանկյունից կարևորում եմ Հայաստանի բանկերի միության հետ ստեղծվող փոխշահավետ հարթակըորն իր հերթին կնպաստի համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծեց Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը:

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Related news

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային գործունեության կիսամյակային արդյունքները
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային գործունեության կիսամյակային արդյունքները
26.08.2022

ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշների ներկայացման նպատակով Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) այսօր կայացավ հերթական մամլո ասուլիսը՝ ՀԲՄ ղեկավար կազմի մասնակցությամբ: