Union of Banks of Armenia
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2022թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2022թ-ի «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։
Մրցույթին կարող են մասնակցել գիտական հոդվածների հեղինակները, լրագրողական համայնքի ներկայացուցիչները ու վերլուծաբան-հետազոտողները:
Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։
➢ Մասնակցության պայմաններ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2022թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաներով հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։ Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:
➢ Ընտրություն
Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`
- Լավագույն գիտական հոդված
- Լավագույն լրագրողական անդրադարձ
- Լավագույն վերլուծություն
➢ Մրցութային աշխատանքներին ներկայացվող չափորոշիչներ
Լավագույն լրագրողական անդրադարձ
Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։
Լավագույն վերլուծություն
Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և թվային վերլուծություններ պարունակող մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։
Լավագույն գիտական հոդված
Նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, գիտական նորույթ պարունակող և մաթեմատիկական կամ վիճակագրական մոդել ներառող հրապարակված գիտական հոդվածին ։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ – Բարձրագույն որակավորման հանձնաժաղով (bok.am))
Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2023թ. առաջին եռամսյակում։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ-ի դեկտեմբերի 26-ը։ Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին։
Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Related news
With the aim of promoting sustainable finance, as well as the integration of the internationally accepted fundamental approaches of responsible banking in Armenia, the Union of Banks of Armenia has become a member of the International Finance Corporation Sustainable Banking and Finance Network (SBFN).