Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ՀԲՄ 30․ Միասնություն, որ ստեղծում է արժեքներ
25.09.2025

ՀԲՄ նախաձեռնությամբ կայացած Բանկային ֆորումի աշխատանքային հագեցած օրակարգին հաջորդեց Հայաստանի Բանկերի Միության 30-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկոն։
Կինոմոսկվայում մեկ հարկի տակ էին հավաքվել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունեցել բանկերի միության ստեղծման, կայացման ու զարգացման հարցում։
Ներկաների դատին հանձնվեց նաև ՀԲՄ 30-ամյա պատմությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմը։


