Հայաստանի Բանկերի Միություն
Հայտարարություններ
Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման գնահատման հետազոտության անցկացման
ՄՐՑՈՒՅԹ
Տեխնիկական առաջադրանք և ծառայությունների շրջանակ
Հետազոտության համառոտ նկարագիրը
Նպատակ ունենալով բացահայտել հանրության կողմից բանկային համակարգի հանդեպ ընկալումը, վերջինիս նկատմամբ վերաբերմունքն ու տրամադրվածությունը՝ Հայաստանի բանկերի միություն (ՀԲՄ) հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման գնահատման հետազոտության անցկացման» մրցույթ։
Հետազոտության արդյունքում կբացահայտվի հանրության շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության ու վերաբերմունքի մակարդակը, բանկային համակարգից ակնկալիքները։
Հետազոտության խնդիրներն են՝
- Բացահայտել խմբեր (սեգմենտեր)՝ ըստ բանկային համակարգի հետ առնչության;
- Պարզել այդ խմբերի միջև եղած էական տարբերությունները՝ բանկային ծառայություններից օգտվելու, վերաբերմունքի, վստահության և ակնկալիքների առումով;
- Գնահատել վերը նշված տարբերությունների աստիճանը և նշանակալիությունը;
- Գնահատել ակնկալիքները և չափել բանկային համակարգի կատարած ջանքերի արդյունավետությունը՝ ուղղված ակնկալիքների բավարարմանը։ Վերլուծել հաղորդակցման ուղիների և շփման կետերից ունեցած ակնկալիքներն ու բավարարվածությունը։
- Սեգմենտավորել պահանջմունքները։
- Վերհանել դժգոհության պատճառները և վերաբերմունքի վրա բացասական ազդեցություն ունեցող կետերը։
Հետազոտության մեթոդաբանությունը
Հետազոտության նպատակներից ելնելով` ծառայություններ մատուցող ընկերությունը ներկայացնում է Քանակական և Որակական հետազոտությունների անցկացման առաջարկներ` մանրամասն նկարագրությամբ:
Քանակական հետազոտության շրջանակներում առաջարկվող ընտրանքի ծավալը և ծածկույթը պետք է լինեն ներկայացուցչական և ապահովեն նվազագույն ընտրանքի չափը, որի դեպքում արդյունքները վիճակագրորեն կլինեն նշանակալի տվյալ վստահելիության մակարդակի և սահմանային սխալի դեպքում:
Որակական հետազոտության շրջանակներում ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է վերհանի թիրախային խմբերի վերաբերմունքը և սպասումները՝ հիմնավորելով ֆոկուս խմբերի անհրաժեշտությունը և քանակը:
Հետազոտության ընտրանքի նկարագրությունը
Հետազոտության ընտրանքը ներառում է ՀՀ մարզերի և Երևանի 18 տարին լրացած չափահաս բնակչությունը։ Հարցումն իրականացվելու է ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ գյուղաբնակների շրջանում։
Ներկայացվող հայտը պետք է ներառի.
- Տեղեկություններ ընկերության գործունեության, հիմնադիրների և հետազոտությունն իրականացնող հիմնական թիմի վերաբերյալ՝ կցելով ներգրավված հիմնական անձնակազմի ռեզյումեները։
- Հետազոտության անցկացման տեսլականը/կոնցեպտը, ներառյալ կազմման փուլերի/քայլերի/գործողությունների հաջորդականությունը և իրականացման ժամանակացույցը:
- Տեղեկատվություն ընկերության կողմից նախկինում իրականացված նմանօրինակ աշխատանքների իրականացման և առնվազն երեք երաշխավորների վերաբերյալ:
- Ֆինանսական առաջարկը` մանրամասն նկարագրված:
- Մրցույթի մասնակցության հայտն ընդունվում է 2 առանձին ծրարով, որոնք ունեն համապատասխան նշում` ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ:
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` ս/թ մայիսի 15, ժամը` 17։00, (հասցե` Կորյունի 19ա, 6-րդ հարկ):
Լրացուցիչ մանրամասների և հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի բանկերի միություն՝ +374-60-522233 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ uba@uba.am հասցեին:
Ծառայություններ մատուցող ընկերությունից պահանջվող որակավորումները
Ծառայություններ մատուցող ընկերության անձնակազմը պետք է ունենա հետևյալ որակավորումները.
- հետազոտության նախագծման, վիճակագրության և քանակական մեթոդների լավ իմացություն,
- կրթություն տնտեսագիտության (ցանկալի է ֆինանսական ոլորտում), սոցիոլոգիայի կամ հարակից այլ ոլորտներում,
- դաշտային աշխատանքներում կառավարման զգալի փորձ,
- տվյալների կառավարման էական հմտություններ:
Ծառայություններ մատուցող ընկերությունը պարտավոր է ունենալ հետազոտությունն իրականացնող թիմեր
Ծառայություններ մատուցող ընկերությունը պարտավոր է ծրագրի իրականացման համար ապահովել և վերապատրաստել բավարար թվով դաշտային աշխատողներ՝ սահմանված ժամանակահատվածում նախանշված մեթոդաբանությամբ հարցումների իրականացման ապահովման համար:
Ծառայություններ մատուցող ընկերությունը պարտավոր է աշխատակիցներին ապահովել հարցման համար անհրաժեշտ գործիքներով, իրականացնել պատշաճ վերահսկողություն և պահպանել հարցումների իրականացումը հավաստիացնող նյութեր:
Ծառայություններ մատուցող ընկերության անձնակազմը պետք է ներառի.
Հետազոտության հիմնական թիմ.
Ընկերությունը պարտավոր է ապահովել առնվազն հետևյալ հաստիքները.
- 1. Ծրագրի ղեկավար - հետազոտական թիմի ղեկավար
- 2. Հարցման դաշտային համակարգող
- 3. Տվյալների կառավարիչ - տվյալների մշակման և վերլուծման մասնագետ
- 4. Ընտրանքի ձևավորման և տվյալների արխիվացման փորձագետ:
Դաշտային թիմ. Դաշտային թիմի վերջնական կազմի ընտրությունը պետք է կախված լինի վերապատրաստման ընթացքում համակարգողների դիտարկումներից՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են հաճախելիությունը և ճշտապահությունը, լեզվական հմտությունները, մանրուքների նկատմամբ ուշադրությունը և աշխատանքային էթիկան:
Ծառայություններ մատուցող ընկերությունը պարտավոր է կատարել հետևյալ առաջադրանքները.
Առաջադրանք 1. Ստանալ հետազոտության համար անհրաժեշտ, օրենքով սահմանված թույլտվություններ և մշակել հետազոտության ծրագիր.
Ծառայություններ մատուցող ընկերությունը անհրաժեշտության դեպքում պատասխանատու է հետազոտության իրականացման համար պահանջվող ցանկացած թույլտվության (ներառյալ էթիկայի պահանջներին համապատասխանելիության վկայության) ստացման, հետազոտական թիմի՝ առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության և հարկերի վճարման համար:
Առաջադրանք 2. Լրամշակել ընտրանքի շրջանակը
- Ծառայություններ մատուցող ընկերությունը մշակում է հետազոտության համար ընտրանքի մեթոդաբանության նախագիծը, որը անհրաժեշտության դեպքում պետք է լրամշակի հարցաթերթի փորձարկումից հետո` ՀԲՄ-ի հետ սերտ համագործակցության պայմաններում։
- Մեթոդաբանությունը պետք է ներառի հարցումների աշխարհագրական ընդգրկվածությունը ՀՀ տարածքում` Երևան քաղաքը և բոլոր մարզերը (ըստ մարզերի), հարցվողների համապատասխան տարիքային խմբերը, սեռը, կրթությունը, զբաղվածության ուղղությունները, եկամուտների չափը և այլն:
Առաջադրանք 3. Մշակել հարցաթերթը
Ծառայություններ մատուցող ընկերությունը մշակում է հարցաթերթը` բովանդակությունը և հարցերի քանակը նախապես քննարկելով ՀԲՄ-ի հետ:
Առաջադրանք 4. Ստեղծել դաշտային աշխատանքների մանրամասն ծրագիր
Ծառայություններ մատուցող ընկերությունը պարտավոր է մանրամասնորեն ներկայացնել իրականացվելիք դաշտային աշխատանքի բոլոր բաղադրիչները:
Առաջադրանք 5. Հարցաթերթի դաշտային փորձարկում
- Ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է հարցաթերթի փորձնական հետազոտություն իրականացնի՝ հետազոտության ծրագրի, գործիքների և ընտրանքի բարելավման նպատակով։
- Ընկերությունը պետք է համոզվի, որ
- հետազոտող թիմերը ճիշտ են նույնականացնում փորձնական հարցվողներին ընտրանքի շրջանակի հիման վրա
- թիմի անդամները հասկանում և ճշտորեն հետևում են հարցման ընթացակարգերին
- փորձնական հարցվողների տվյալները (ընտրանքից դուրս 30 փորձնական/պիլոտ հարցազրույցներ) հաջողությամբ հավաքագրվում և որակի վերահսկողություն են անցնում՝ առանց տվյալների մուտքագրման լուրջ խնդիրների
- հարցաթերթերում անհրաժեշտ փոփոխությունները պատշաճ ձևով գրանցվում և գրավոր զեկուցվում են:
Առաջադրանք 6. Հաջողությամբ ավարտել տվյալների հավաքագրումը բոլոր թիրախավորված հարցվողներից
- Յուրաքանչյուր տեղանքում դաշտային թիմի անդամները պատրաստում են հարցվողների բոլոր կոդավորված տվյալների միջանկյալ բազա, որն առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է տրամադրվի Պատվիրատուին՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության բոլոր կանոնները (կամ գաղտնագրմամբ, կամ պատահական նույնականացման համարների տրամադրմամբ): Դաշտային համակարգողները պարտավոր են ապահովել տվյալների հետադարձ ստուգում ընտրանքի առնվազն 10%-ի համար (պատահականության սկզբունքով ընտրված)` այդ տվյալների հավաքագրման հետ կապ չունեցող հաշվարարների այլ թիմի օգնությամբ։
- Դաշտային համակարգողները պարտավոր են ժամանակին ներկայացնել.
- յուրաքանչյուր հարցման սկզբի և ավարտի ամսաթվերը
- ինֆորմացիա դաշտային ընթացակարգի ծրագրից ցանկացած շեղման կամ դժվարության մասին
- այլ ուշագրավ դեպքեր:
Առաջադրանք 7. Ստեղծել հարցման տվյալների բազա
- Ծառայություններ մատուցող ընկերությունը մշակում է տվյալների համապարփակ բազա` վիճակագրական ծրագրակազմի համաձայնեցված ձևաչափով, ճիշտ կազմակերպված տվյալներով, փոփոխականների անուններով և պիտակներով, գաղտնագրված/հեռացված անձնական տվյալներով և պատշաճ անանուն նույնականացնող տվյալներով, որոնք թույլ են տալիս տվյալների բազաների անխափան համակցումը: Գաղտնագրման պահանջները պետք է համապատասխանեն անձնական տվյալների պաշտպանության՝ ազգային օրենսդրությամբ սահմանված ուղենիշներին:
Առաջադրանք 8. Կատարել տվյալների վերջնական մաքրում
Ծառայություններ մատուցող ընկերությունը իրականացնում է տվյալների վերջնական մաքրման գործընթաց՝ թերի տվյալները բացահայտելու, լրացված հարցաթերթերի թվաքանակը ֆիքսելու և դրանց գույքագրումը ավարտին հասցնելու համար:
Առաջադրանք 9. Ներկայացնել վերջնական վերլուծական հաշվետվություն
Ծառայություններ մատուցող ընկերությունը ամփոփում է հավաքագրված վերջնական տվյալները և ներկայացնում է վերլուծական հաշվետվություն: Հաշվետվությունը պետք է ներառի հարցման արդյունքների իրավիճակի ու խնդիրների վերլուծություն ու գնահատում:
Ծառայությունների մատուցման նախնական Ժամանակացույց
Ծառայությունների մատուցման մեկնարկի ամսաթիվ կհամարվի Ծառայություններ մատուցող ընկերության և Պատվիրատուի միջև պայմանագրի ստորագրման օրը: Ծառայությունների մատուցումը պետք է ավարտված լինի պայմանագրի ստորագրումից հետո մինչև 6 ամսվա ընթացքում:
Տվյալների հետագա օգտագործումը
Տվյալների ավարտուն բազաներն ու դրանց հիման վրա կազմված ցանկացած փաստաթուղթ/հաշվետվություն համարվում է ՀԲՄ-ի սեփականությունը: Ծառայություններ մատուցող ընկերությունը չի կարող օգտագործել տվյալներն իր սեփական հետազոտական կամ հրապարակման նպատակներով, ինչպես նաև լիազորել այլ սուբյեկտների դրանք օգտագործելու համար՝ առանց ՀԲՄ-ի գրավոր համաձայնության: Տվյալներին հասանելիություն ունեցող Ծառայություններ մատուցող ընկերության բոլոր անդամները պետք է ստորագրեն գաղտնիության համաձայնագիր՝ հարցվողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով, ինչը, ի թիվս այլ գործողությունների, ենթադրում է նաև խորհրդատվության ավարտից հետո սարքերի պահոցից բոլոր տվյալների հեռացում:
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Աշխատանքի հայտարարություն
Աշխատանքի անվանումը: Շարունակական կրթության և որակավորման համակարգող
Աշխատանքի ժամկետը՝ Մշտական
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Հայտարարության վերջնաժամկետ՝ 15/12/2023
Աշխատանքային պարտականությունները
- Իրականացնել ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցներին անհրաժեշտ կրթական և որակավորման ծրագրերի կարիքների գնահատում,
- Իրականացնել արտաքին և ներքին հաղորդակցություն, բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունների հետ՝ ֆինանսական ոլորտի մասնագետներին անհրաժեշտ կրթական և որակավորման ծրագրերի ներդրմանն ու տրամադրմանը միտված երկարաժամկետ համագործակցություն հաստատելու նպատակով, ապահովել միջազգային գործընկերների հետ շարունակական գործընկերությունը,
- Համակարգել և իրականացնել կրթական ու որակավորման ծրագրերի տրամադրման գործընթացը (այդ թվում նաև LMS՝ ուսուցման կառավարման համակարգի միջոցով), ներառյալ ծրագրերի պլանավորման, խորհրդատվության անցկացման և ծրագրերի մատուցման գնահատման աշխատանքները,
- Աջակցել աշխատանքների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ընթացակարգերի, ուղեցույցների և այլ նյութերի մշակմանը, խթանել պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցմանը,
- Պատրաստել հաշվետվություններ և զեկույցներ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, կառավարման կամ այլ հարակից ոլորտում,
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ և հմտություններ. համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
- Նախաձեռնող, վերլուծական մտածողություն,
- Կազմակերպչական, ժամանակի կառավարման հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում:
Դիմելու ընթացակարգը: Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career@uba.am էլ. հասցեին՝ առարկա դաշտում նշելով «Շարունակական կրթության և որակավորման համակարգող» պաշտոնը:
__________________________________________________________________________________________
Նոյեմբերի 17-ին Հռոմում Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ֆինանսական կրթության միջազգային ցանցը (OECD/INFE) և Իտալիայի կենտրոնական բանկը համատեղ կազմակերպվում են ֆինանսական գրագիտությանը նվիրված սիմպոզիում՝ առկա և առցանց ձևաչափերով:
Մանրամասները՝ հետևյալ հղումով
__________________________________________________________________________________________
2023 թվականի դեկտեմբերի 4-ին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի կողմից Բուդապեշտում կազմակերպվում է ՓԼ/ԱՖ և համապատասխանության վերաբերյալ 13-րդ միջազգային կոնֆերանսը: Վերջինս նպատակ ունի անդրադառնալու ՓԼ/ԱՖ և համապատասխանության ռիսկերին, մարտահրավերներին և լուծումներին վերաբերող հարցերին, մասնավորապես՝
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի նոր և ձևավորվող կանոնակարգեր,
- Փողերի լվացում և սեփականության իրավունքի նույնականացում,
- Համապատասխանության վերափոխումը թվային բանկինգի և արհեստական բանականության դարաշրջանում,
- Պատժամիջոցները (AML, KYC) և ֆինանսական հանցագործությունների համապատասխանությունը,
- Ընդլայնված ՓԼ/ԱՖ համապատասխանությունը կրիպտո տարածքում,
- Կիբեր-համապատասխանության սպառնալիքները և դրանց դեմ պայքարի եղանակները,
- Բնապահպանական, սոցիալական, կառավարում, ռիսկեր և համապատասխանություն:
Կոնֆերանսի մանրամասները՝ հետևյալ հղումով
__________________________________________________________________________________________
Հայաստանի բանկերի միության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ֆինանսական կրթության միջազգային ցանցի (OECD International Network on Financial Education-OECD/INFE) հետ համագործակցության շրջանակներում ձեզ ենք ներկայացնում հետևյալ տեղեկավությունը.
Սույն թվականի նոյեմբերի 17-ին Հռոմում ՏՀԶԿ-ն և Իտալիայի կենտրոնական բանկը համատեղ կազմակերպվում են ֆինանսական գրագիտությանը նվիրված սիմպոզիում՝ առկա և առցանց ձևաչափերով:
Միջոցառման անցկացման լեզուն անգլերենն է:
Միջոցառման հակիրճ նկարագիրը կցվում է, իսկ օրակարգը կներկայացվի մասնակիցներին գրանցվելուց հետո:
Միջոցառմանը մասնակցությունն անվճար է:
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով
__________________________________________________________________________________________
Հայաստանի բանկերի միության և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (ԿԱԵԲԱ-BACEE) հետ համագործակցության շրջանակներում ձեզ ենք ներկայացնում հետևյալ տեեկավությունը.
Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ԿԱԵԲԱ-ի կողմից Բուդապեշտում կազմակերպվում է 46-րդ բանկային կոնֆերանսը: Վերջինս նպատակ ունի անդրադառնալու կենտրոնական և արևելյան, ինչպես նաև hարավարևելյան եվրոպական երկրներում ֆինանսական հատվածի մարտահրավերներին և հնարավորություններին վերաբերող հարցերին, մասնավորապես՝
- միջազգային առևտրի և առևտրի ֆինանսավորման հեռանկարները 2023 – 2024թթ-ին,
- բանկային հատվածի զարգացման գնահատումը, հնարավորություններն ու ռիսկերը,
- համապատասխանություն, ՓԼ/ԱՖ, խարդախություններ և ռիսկերի կառավարում ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում,
- բանկերում իրազեկվածության/կիբերանվտանգության բարձրացում,
- թվային բանկինգ՝ նոր զարգացումներ և լուծումներ,
- վճարումներ. ինչպես կարող են բանկերը պաշտպանել իրենց բիզնեսը մարտահրավերներից:
Կոնֆերանսին նախատեսվում է կազմակերպել նաև կլոր-սեղան քննարկումներ բանկերի գործադիր մարմինների մասնակցությամբ:
Կոնֆերանսի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Օրակարգը կցվում է:
Կոնֆերանսի անցկացման լեզուն՝ անգլերեն:
Հայաստանի բանկերի միության անդամների մասնակցությունը կոնֆերանսին անվճար է:
Կոնֆերանսին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով
Գրանցվելիս՝ գրանցման դաշտերի ներքևում խնդրում ենք ընտրել Free - as Guest of BACEE տարբերակը:
_____________________________________________________________________________________________
Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման գնահատման
հետազոտության անցկացման ՄՐՑՈՒՅԹ
TENDER on conducting research to evaluate public perception of the
RA banking system
Тендер на проведение исследования для выявления оценки восприятия
банковской системы населением РА
______________________________________________________________________________________________
Հոկտեմբերին Ալմաթիում տեղի կունենա «Финтех без границ. Цифровая Евразия» միջազգային համաժողովը
Ս․թ․ հոկտեմբերի 26-27 Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենա «Финтех без границ. Цифровая Евразия» 3-րդ միջազգային ֆորումը։
Մանրամասների և մասնակցության համար անցնել հղումով https://fintech.plus-forum.com/en/
__________________________________________________________________________________________
4th BACEE Banking Conference 21 October 2022, Budapest
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) Բանկային Ասոցիացիայի կողմից կազմակերպվում է 44-րդ հիբրիդ բանկային կոնֆերանսը` ԿԱԵ երկրների տնտեսությունն ու բանկային համակարգը, ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը ԿԱԵ տարածաշրջանի վրա, կանաչ ֆինանսներ, թվայնացում, տվյալների կառավարումը բանկային ոլորտում, տարածաշրջանի բանկերի համար նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, նոր լուծումներ և պրոդուկտներ, համապատասխանությունն և փողերի լվացման դեմ պայքարը, ռիսկերի կառավարումը, կիբերանվտանգությունը բանկերում թեմաներով:
Կոնֆերանսի մանրասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
Կոնֆերանսին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով
__________________________________________________________________________________________
Տեղեկատվական անվտանգության հավաստագրված ղեկավարի սերտիֆիկացման առցանց նախապատրաստական դասընթաց
Նոյեմբերի 7-ին, 9-ին, 14-ին և 16-ին, ժամը 8:30-ից մինչև 12:30-ը (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժամանակով) Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Լյուքսեմբուրգի Հիմնադրամը Լյուքսեմբուրգի Ֆինանսների նախարարության աջակցությամբ և Տեղեկատվական Համակարգերի Աուդիտի և Վերահսկման Ասոցիացիայի (Information Systems Audit and Control Association/ISACA) Լյուքսեմբուրգի մասնաճյուղի հետ համագործակցությամբ կազմակերպում է ISACA-ի կողմից առաջարկվող Տեղեկատվական անվտանգության հավաստագրված ղեկավարի սերտիֆիկացման առցանց նախապատրաստական դասընթաց:
Դասընթացը նախատեսված է բանկերի և ֆինանսական կառույցների ՏՏ անվտանգության, վերահսկողության պատասխանատու աշխատակազմի և ռիսկերի կառավարիչների համար:
Դասընթացի անցկացման լեզուն անգլերենն է:
Դասընթացին մասնակցությունը վճարովի է՝ 160 €:
Դասընթացի մանրամասն նկարագիրը, դասընթացավարի վերաբերյալ տեղեկատվությունը, ժամանակացույցը, վճարման հետ կապված տեղեկատվությունը և դիմումի ձևը կցվում են:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է հանձնեն քննություն մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:
Դասընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է լրացնել կից ֆայլով ներկայացված դիմումի ձևը՝ ուղարկելով hilda.lutgen@houseoftraining.lu և ATTF_Projects@houseoftraining.lu էլ-հասցեներին մինչև սույն թվականի հուլիսի 19-ը:
__________________________________________________________________________________________
Սերվերային համակարգի ձեռքբերման մրցույթ
«Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ' սերվերային համակարգի ձեռք բերելու համար:
Մանրամասները` կից ֆայլում
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացվող «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով մրցույթին մասնակցել ոչ միայն լրագրողական համայնքի գործընկերներին, այլ նաև վերլուծաբան-հետազոտողներին (վերլուծական-հետազոտական կենտրոններին) և գիտնականներին։
Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։
➢ Մասնակցության պայմաններ
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2021թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների վերաբերյալ հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։
- Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան
➢ Ընտրություն
Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`
- Լավագույն լրագրողական անդրադարձ
- Լավագույն վերլուծություն
- Լավագույն գիտական հոդված
➢ Մրցութային աշխատանքներին ներկայացվող չափորոշիչներ
- Լավագույն լրագրողական անդրադարձ
Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։
- Լավագույն վերլուծություն
Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։
- Լավագույն գիտական հոդված
Նախապատվությունը տրվելու է գիտական այն հրապարակմանը, որի արդյունքում ստեղծվել է գիտական նոր արդյունք։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ - Supreme Certifying Committee (bok.am))
Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2022թ. հունվար-փետրվարին։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են 2021թ-ի ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը:
Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:
- Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով։
Հայաստանի բանկերի միության
հանրային կապերի ծառայություն
__________________________________________________________________________________________
Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման մրցույթ
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է մրցույթ շուրջ 48 (քառասունութ) հատ համակարգիչ, 11 (տասնմեկ) հատ երեքը մեկում բազմաֆունկցիոնալ սարք և 7 (յոթ) հատ տպիչ սարք ձեռք բերելու համար:
Մանրամասները` կից ֆայլում
___________________________________________________________________________________________________________________________
Մեկնարկում է Ֆինանսական և ռիսկերի դասընթացների երկրորդ փուլը
Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիան մեկնարկում է Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի (ՄՀԽԲՀ), Հայաստանի բանկերի միության և Հայաստանի վարկային կազմակերպությունների միության հետ համատեղ մշակած Ֆինանսական և ռիսկերի դասընթացների երկրորդ փուլը՝ նախատեսված ֆինանսական ոլորտի սկսնակ, կրտսեր և միջին օղակի մասնագետների համար հետևյալ ուղղություններով.
- Ֆինանսական հաշվառում
- Բյուջետավորում
- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
- Ֆինանսական վերահսկողություն
- Ֆինանսական գործիքներ
- Ռիսկերի կառավարում
- Շուկայական ռիսկի կառավարում: Տոկոսադրույքի և արտարժույթի փոխարժեքի ռիսկի կառավարում
- Ռիսկերի ընդունման կարողություն և կապտալի համարժեքության պլանավորում
- Վարկային ռիսկերի կառավարում
- Լիզինգ
Դասընթացների օրացույցը, ներառյալ արժեքը և դասընթացներին վերաբերող այլ մանրամասները հասանելի են ստորև ներկայացված հղումներով:
Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ տեսացուցադրումներ և դասախոսություններ, գործնական օրինակներ, իրավիճակային վերլուծություններ ներկայացնելու, քննարկումներ կազմակերպելու և այլ ինտերակտիվ գործիքների միջոցով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Արաքսյա Ալթունյանին, հեռախոս՝ +374 (55) 542 311:
Ֆինանսական և Ռիսկերի Դասընթացների փաթեթ
Դասընթացների օրացույց, արժեք, դասախոս
___________________________________________________________________________________________________________________________
Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծ
Սույն թվականի փետրվարի 10-ին մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծը:
WBL4JOB նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ մշակել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականություն, իրավական շրջանակ և բարձրագույն կրթության ընդհանրական մոդել։
Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրեր՝ ի շահ շրջանավարտների աշխատունակության։
WBL4JOB նախագծի կոնսորցիումը ներառում է 12 հաստատություն Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից.
- Հայաստանում ֆրանսիական համալսարանը
- Շիրակի պետական համալսարանը
- Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
- Հայաստանի բանկերի միությունը
- Մոլդովայի առևտրային կոպերատիվ համալսարանը
- Բալթիի Արեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը
- Մոլդիկոբանկը
- Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարությունը,
- Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանը
- Ստրասբուրգի համալսարանը
- Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքում՝ www.wbl4job.com