Հայաստանի Բանկերի Միություն
Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Հանդիպման ընթացքում ՀԲՄ նախագահը ողջունեց «Bank of Geօrgia»-ի մուտքը հայաստանյան բանկային համակարգ և հույս հայտնեց, որ բանկը նոր շունչ կբերի և կակտիվացնի մրցակցային մթնոլորտը։
Արչիլ Գաչեչիլաձեն իր հերթին նշեց, որ իրենց համար հետաքրքիր է հայաստանյան բանկային համակարգը, քանի որ կան շատ ընդհանրություններ։
Կողմերը վերահաստատեցին, որ երկու երկրների առևտրային բանկերն աշխատում են միջազգային չափանիշներին համապատասխան, և առանձնակի նշեցին, որ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում օրենսդրությունը և առկա կարգավորումները պարարտ հող են ստեղծում բանկային համակարգի հետագա զարգացման համար։
Դանիել Ազատյանը և «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրենը քննարկեցին նաև բանկային համակարգի ժամանակակից մարտահրավերները և լուծման հնարավորությունները։
Նմանատիպ նորություններ
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ, ներդրումային բիզնեսի տնօրեն Դավիթ Սարգսյանը Seaside Startup Summit-ում խարույկի շուրջ էին հավաքել երիտասարդ startuper-ներին և ինտերակտիվ հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրին հայաստանյան բանկային համակարգը, խոսեցին տնտեսության զարգացումից և կրիպտոակտիվներից։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։