Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

CRS Համակարգի Ներդրման Հիմունքները՝ ՀԲՄ կազմակերպած սեմինարում

05.03.2025
CRS Համակարգի Ներդրման Հիմունքները՝ ՀԲՄ կազմակերպած սեմինարում

CRS Համակարգի Ներդրման Հիմունքները՝ ՀԲՄ կազմակերպած սեմինարում

 

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն ընդունել է Grant Thornton Luxembourg-ի Հարկային և ֆինանսական ծառայությունների տնօրեն Ալան Վերբեկենին, ով ՀԲՄ նախաձեռնությամբ բանկային հատվածի և ֆինանսական այլ կառույցների աշխատակիցների համար կանցկացնի սեմինար՝ Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման վերաբերյալ։

Նշենք, որ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ավտոմատ կերպով իրականացնել ոչ ռեզիդենտների՝ ՀՀ-ում գործող ֆինանսական հաստատություններում առկա ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակում, որն իրականացվելու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի» Միասնական հաշվետվողական Ստանդարտին համապատասխան:

Կարևորելով թեմայի վերաբերյալ բանկային հատվածի և ֆինանսական այլ կառույցների կողմից մեծ հետաքրքրվածությունը՝ սեմինարը կանցկացվի 2 օր՝ մարտի 5-ին և 6-ին, անվճար հիմունքներով։

 

Սեմինարին ներկայացվող թեմաներն են՝

 

  • Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգը,
  • CRS-ի հիմնական սկզբունքները,
  • Նմանություններ և տարբերություններ FATCA-ի հետ,
  • Հաշվետերերի դասակարգում CRS-ի ներքո․ պատշաճ ուսումնասիրություն,
  • CRS-ով նախատեսված հաշվետվողականություն,
  • Տվյալների պաշտպանություն,
  • Ներդրման գործընթաց։