Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Մեկնարկել է «EFPA-Հայաստան» միջազգային որակավորման ծրագիրը

18.04.2025
Մեկնարկել է «EFPA-Հայաստան» միջազգային որակավորման ծրագիրը

  Հայաստանի բանկերի ﬕության կողմից տրվեց «EFPA-Հայաստան» միջազգային որակավորման նոր ծրագրի մեկնարկը։

  Ծրագիրը ձևավորվել է ՀԲՄ և Ֆինանսական ծառայությունների խորհրդատուների և պլանավորողների ասոցիացիայի (EFPA) ﬕջև համագործակցության արդյունքում։

  EFPA-Հայաստանի առաքելությունն է՝ հայաստանյան շուկայում ներդնել և զարգացնել ﬕջազգային չափորոշիչներին համապատասխան EFPA որակավորուﬓերը, որոնք ուղղված են ֆինանսական խորհրդատվության ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացմանը։

  Հայաստանը հանդիսանում է առաջին երկիրը Եվրաﬕության սահմաններից դուրս, որը պաշտոնապես ﬕացել է EFPA-ի ցանցին՝ EFPA ﬕջազգային որակավորուﬓերը տեղայնացնելու նպատակով։

  Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում ՀԲՄ-ի և EFPA-ի միջև ստորագրվեց համագործակցության երկկողմ համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին EFPA կազմակերպության ներկայացուցիչ Պատրիկ Լյուվալդորը և ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։

  EFPA որակավորումների նախապատրաստական դասընթացներն ացկացվելու են Երևանի Բիզնես Դպրոցում, որակավորման քննությունը՝ ՀԲՄ-ում։ Այս առիթով EFPA կազմակերպության ներկայացուցիչը Երևանի Բիզնես Դպրոցի հիմնադիր Վահագն Ոսկանյանին հանձնեց EFPA–ի կողմից հավատարմագրված առաջին ուսումնական կենտրոնի հավատարմագրման հավաստագիրը։

  Միջոցառման ավարտին իրենց ավարտական հավաստագրերը ստացան նաև EFPA ESG խորհրդատուների առաջին շրջանավարտները, ովքեր մասնակցել են ծրագրին մինչ պաշտոնական մեկնարկը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ