Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ նախագահը՝ FINTECH360 միջազգային համաժողովի մասնակից

17.04.2025
ՀԲՄ նախագահը՝ FINTECH360 միջազգային համաժողովի մասնակից

  ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովին՝ հանդես գալով ողջույնի խոսքով։

  ՀԲՄ նախագահի ողջույնի խոսքի հիմնական ուղերձները․

  • Այսօր, երբ տեխնոլոգիաներն աննախադեպ արագությամբ զարգանում են, ֆինտեխ ոլորտը հանդիսանում է աշխարհի ամենադինամիկ աճող և ազդեցիկ ոլորտներից մեկը և թվայնացման գործընթացների շնորհիվ Հայաստանի բանկային համակարգում ևս տեղի են ունենում զգալի փոփոխություններ․ ակտիվորեն ներդրվում են նորարարական տեխնոլոգիաներ՝ դիջիթալ բանկինգի, բջջային հավելվածների, անխափան էլեկտրոնային փոխանցումների և ժամանակակից վճարային լուծումների միջոցով։
  • Թվային դարաշրջանը բերում է ոչ միայն հնարավորություններ, այլև պատասխանատվություն։ Մենք կանգնած ենք մի երկխոսության միջև՝ տեխնոլոգիաների ու անվտանգության, արագության ու վստահելիության, ստեղծարարության ու կարգավորման միջև։ Եվ որքան էլ այդ երկխոսությունը բարդ լինի, այն պետք է կայանա՝ խորությամբ, պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով։
  • Ֆինտեխ 360 միջազգային կոնֆերանսը և նմանօրինակ ֆորմատով անցկացվող այլ հանդիպումներ վստահաբար կարող են դառնալ այդ երկխոսության կայացման հարթակ՝ միավորելով ոլորտի առաջատարներին ու մասնագետներին։ Այս հարթակը մեզ ընձեռում է հնարավորություն ոչ միայն հետևելու գլոբալ միտումներին, այլև հանդես գալու որպես առաջատարներ՝ համատեղ ձևավորելով այն լուծումները, որոնք կծառայեն ֆինանսական ոլորտի շարունակական ու կայուն զարգացմանը։