Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Պարգևատրում Հայաստանի բանկերի միության կողմից

30.05.2019
Պարգևատրում  Հայաստանի բանկերի միության կողմից

2019 թվականի մայիսի 30-ին տեղի է  ունեցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսների ամիս-2019» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

  Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև  հիշյալ ծրագրով նախատեսված բոլոր  մրցույթների հաղթողների պարգևատրման արարողություն:

  «Իմ ֆինանսների ամիս-2019» ծրագրի շրջանակներում անցկացված նկարչական  մրցույթում «Հայաստանի բանկերի միության համակրանք» անվանակարգին է արժանացել ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սան 8-ամյա Արսեն Աֆանեսյանը (աշխատանքը կցվում է):

  Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանի կողմից պատանի նկարիչն արժանացել է պատվոգրի և խորհրդանշական հուշանվեր՝ ժամանակակից չմուշկի (skateboard), որը պատկերված է եղել հեղինակային նկարում ու համարվել է ֆինանսական խնայողություններ ունենալու դեպքում՝ Արսենի համար ամենացանկալի իրը:

  Հայաստանի բանկերի միության կողմից նախատեսված խրախուսական մրցանակը դպրոցականին հանձնել է ՀԲՄ ներկայացուցիչ Ն. Այվազյանը:  

Նմանատիպ նորություններ

«Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի  ներկայացուցչության ղեկավարի այցը Հայաստանի բանկերի միություն

04.06.2019

2019 թվականի մայիսի 30-ին տեղի է  ունեցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսների ամիս-2019» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Արբիտրաժային գործառույթներ և առանձնահատկություններ

03.06.2019

2019 թվականի մայիսի 30-ին տեղի է  ունեցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսների ամիս-2019» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Շարունակվում են տնտեսական լրագրողների համար իրականացվող սեմինարները (լուսանկարներ)

14.05.2019