Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Միջազգային որակավորումների մուտքը Հայաստան. ՀԲՄ-ն և Եվրոպական ֆինանսական պլանավորման ասոցիացիան քննարկել են համագործակցության հնարավորությունները

07.06.2024
Միջազգային որակավորումների մուտքը Հայաստան. ՀԲՄ-ն և Եվրոպական ֆինանսական պլանավորման ասոցիացիան քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հունիսի 5-ից տեղի են ունեցել ՀԲՄ-ի հանդիպումները Եվրոպական ֆինանսական պլանավորման ասոցիացիայի (EFPA) նախագահ Էմանուել Կառլուչոյի և EFPA չափանիշների և որակավորման կոմիտեի նախագահ Պատրիկ Լեվանդորի հետ։ Քննարկման առանցքում ՀԲՄ-EFPA համագործակցության հնարավորություններն ու ուղղություններն էին, նաև ՀՀ ֆինանսաբանկային համակարգի աշխատակիցների միջազգային որակավորումը։

  EFPA ղեկավար կազմը ներկայացրել է Եվրոպական ֆինանսական պլանավորման ասոցիացիայի միջազգային որակավորման գործընթացը, խոսել է թրեյնինգների և քննությունների կազմակերպման գործընթացից ու կանոնակարգից։

  ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը հանդիպման ընթացքում նաև հակիրճ անդրադարձել է միության գործառույթների առանցքային կետերին՝ հղում անելով նոր գործարկված ուսումնական կենտրոնին։

  Կողմերն ընդգծել են, որ ՀԲՄ-ի՝ EFPA-ի հայաստանյան ներկայացուցիչը դառնալը ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար միջազգային որակավորում ստանալու բացառիկ հնարավորություն է։

  Այցի ընթացքում ՀԲՄ նախաձեռնությամբ EFPA նախագահը և EFPA չափանիշների և որակավորման կոմիտեի նախագահն առանձին հանդիպումներ են ունեցել ինչպես Հայաստանի առևտրային բանկերի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նորություններ

Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
19.06.2024

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
13.06.2024

  Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։


«Հայաստանի բանկերի միությունը» և «Հայաստանի կառուցապատողների ասոցիացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել
«Հայաստանի բանկերի միությունը» և «Հայաստանի կառուցապատողների ասոցիացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել
11.06.2024

«Հայաստանի բանկերի միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» այսօր՝ հունիսի 11-ին, ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք կնպաստի ոլորտային խնդիրների բարձրացմանը և լուծման ուղիներ գտնելուն, կողմերի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։