Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ՀԲՄ նախագահը պարգևատրվել է BACEE-ի հեղինակավոր մրցանակով
11.04.2025

Հայաստանի Բանկերի Միության նախագահ Դանիել Ազատյանը պարգևատրվել է BACEE-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիա) կողմից՝ միջազգային բանկային համագործակցության զարգացմանն ուղղված նշանակալի ներդրման համար:
Պարգևը հանձնել են BACEE-ի նախագահ Շանդոր Պատյին և գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը` ապրիլի 10-ին Բուդապեշտում կայացած BACEE 49-րդ միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում։
Սա միջազգային հարթակում Հայաստանի բանկային համակարգի դերի ու հեղինակության ճանաչման ևս մեկ վկայություն է:
Հավելենք, որ BACEE-ի առաջնային նպատակն է զարգացնել գործարար հարաբերություններն իր անդամ բանկերի եւ նրանց եվրոպական եւ համաշխարհային գործընկերների միջև:

