Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալել է բանկային համակարգի ապագա մասնագետներին

16.11.2022
Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալել է բանկային համակարգի ապագա մասնագետներին

  Ուսանողության միջազգային օրվա նախօրեին Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալել է Երևանի Պետական Հումանիտար Քոլեջի «Բանկային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին և Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին։

  Այցի շրջանակում ուսանողներն ու աշակերտները ծանոթացել են միության գործունեությանը, մասնակցել մասնագիտական կողմնորոշման և վարպետաց դասերին, որոնց ընթացքում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը խոսել է  բանկային գործի կարևորության, համակարգում աշխատանքի առավելությունների, ինչպես նաև համակարգի գործունեության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

  Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը տնտեսության և մասնավորապես բանկային համակարգի զարգացման գործում` Սեյրան Սարգսյանը  շնորհավորել է ներկա և ապագա ուսանողներին Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ ուսման և հետագա մասնագիտական գործունեության մեջ:

 

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

ՀԲՄ-ն դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի (IFC)  Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի անդամ
ՀԲՄ-ն դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի (IFC) Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի անդամ
24.02.2023

     Նպատակ ունենալով խթանել Հայաստանում կայուն ֆինանսների զարգացումը, ինչպես նաև պատասխանատու բանկային գործունեության միջազգայնորեն ընդունված հիմնարար մոտեցումների ներդրումը՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի (Sustainable Banking and Finance Network/SBFN) անդամ: