Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հիմնական ցուցանիշների մասով բանկերն արձանագրել են աճ

02.06.2020
Հիմնական ցուցանիշների մասով բանկերն արձանագրել են աճ

  ՀՀ բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ։

Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր պարտավորությունները  կազմել  են 5.045 մլրդ դրամ, որը 2019թ. համեմատ աճել է 1.7%-ով:

Նշված ժամանակահատվածում ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:

  

 

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն