Հայաստանի Բանկերի Միություն
Հայտնի են Ֆինանսաբանկային կազմակերպությունների միջև անցկացված շախմատի մրցաշարի հաղթողները

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի Բանկերի Միության հետ համատեղ կազմակերպված շախմատի մրցաշարը Ֆինանսաբանկային ոլորտի կազմակերպությունների համար:
Շախմատի խաղատախտակի դիմաց մրցեցին Հայաստանի բանկերի և ֆինանսաբանկային կազմակերպությունների 18 թիմերը: Մրցաշարն ացնկացվեց անհատական և թիմային ձևաչափով, ըստ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների, շվեյցարական մրցակարգով՝ 6-7 խաղափուլով։
Համառ պայքարից հետո ձևավորվեց հետևյալ մրցանակային արդյունքները:
Ոչ վարկանշային թիմերի միջև հատուկ մրցանակները ստացան AMIO BANK և VTB BANK (ARMENIA) բանկերը:
Թիմային մրցաշարի արդյունքները հետևյալն են՝
1-ին տեղ- Acba bank OJSC
2-րդ տեղ- Ardshinbank CJSC
3-րդ տեղ- Fast Bank
Մրցաշարի անհատական արդյունքում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը:
1-ին տեղ- Գումրույան Հարություն (Evocabank)
2-րդ տեղ- Բարղության Դավիթ (Acba bank OJSC)
3-րդ տեղ- Ավետիսյան Աշոտ (Inecobank CJSC)







