Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ներկայացվեցին «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները

18.02.2020
Ներկայացվեցին «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները

  Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Արդարադատության նախարարության   «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ կազմակերպած հանդիպում-քննարկման շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի շուրջ 50 իրավաբաններին ներկայացվեցին «Սնանկության մասին» օրենքում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները:

  Հիշեցնենք, որ  2019 թվականի դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի ապրիլի 15-ից:

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի փոխանցմամբ, հաշվի առնելով բանկերում   սնանկության գործերի մեծ թիվն  ու  գործընթացի հետ կապված բազմաթիվ խնդիրները, օրենքում տեղ գտած փոփոխություններն այս փուլում առաջնահերթ էին և անհրաժեշտ:

  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի համոզմամբ՝ նոր օրենքն իր դրական ազդեցությունը կունենան թե՛ իրավակիրառման, և թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

  Ըստ իրավաբան-գիտնական, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի՝ օրենքի լրամշակման փուլում աշխատանքներ տարվել են մի քանի ուղղությամբ, մասնավորապես՝ սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում,   վարույթում էլեկտրոնային  գործիքների ներդրում, սնանկության կառավարիչների   ինստիտուտի բարելավում, ինչպես նաև Գործարարությամբ զբաղվելը (Doing business) վարկանիշային ցանկում Հայաստանի դիրքի բարելավում:

  Հանդիպման ավարտին կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագայում ևս շարունակել ակտիվ համագործակցությունը՝   նոր օրենքի կիրառման փուլում տեղ գտած հարցերին արդյունավետ լուծում տալու նպատակով:

 

«Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեսանելի և համառոտ տեղեկատվական նյութ


Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի շուրջ
Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ
24.07.2020

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում