Հայաստանի Բանկերի Միություն
Ֆիզիկական և իրավաբանական անձանց ներգրավված միջոցները 2019-2024թթ. արձանագրել են կայուն աճ

Շարունակելով ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք վերջին 5 տարիների ընթացքում (2019-2024թթ.) ֆիզիկական և իրավաբանակն անձանցից ներգրավված միջոցների վերաբերյալ ամփոփ անդրադարձը։
Այսպիսով, ՀՀ բանկային համակարգի ֆիզիկական և իրավաբանակն անձանցից ներգրավված միջոցները 5 տարիների (2019-2024թթ.) ընթացքում աճել են գրեթե 2 անգամ՝ 3 568 մլրդ ՀՀ դրամից դառնալով 6 464 մլրդ ՀՀ դրամ։
Ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված միջոցների տեսակարար կշիռն աճել է 70․7% - ից մինչև 76․9%՝ կազմելով 4 970 մլրդ ՀՀ դրամ։
ՀՀ դրամով ներգրավված միջոցների մասնաբաժինն ունի աճման միտում՝ 53% (2019թ․՝ 42%), ինչը վկայում է ՀՀ դրամի հանդեպ վստահության մակարդակի ամրապնդման մասին։
1 տարուց ավել ժամկետով ՀՀ դրամով ներգրավված միջոցների տոկոսադրույքները 3 տարիներ կտրվածքով ավելացել են 0․2%-ով՝ կազմելով 9․6%, իսկ ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների տոկոսադրույքները ավելացել են 0․3%-ով՝ կազմելով 4․1%։
Նույն ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված պարտատոմսերը ևս արձանագրել են զգալի աճ՝ շուրջ 3 անգամ, 2024թ-ին կազմելով 508 մլրդ ՀՀ դրամ։



