Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկում կազմակերպված տարեվերջյան ընդունելությանը

29.12.2023
ՀԲՄ նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկում կազմակերպված տարեվերջյան ընդունելությանը

  Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մասնակցել է Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված տարեվերջյան ընդունելությանը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ հանձնաժողովների նախագահները, Կառավարության անդամները և ֆինանսաբանկային կազմակերպությունների ղեկավարները։

  Ընդունելության ընթացքում ամփոփվել է անցնող ֆինանսական  տարին, անդրադարձ է կատարվել ֆինանսական համակարգի մասնակիցների համատեղ ջանքերով երկրում ֆինանսական կայունության ապահովմանը, տնտեսությունում ֆինանսական միջնորդության զգալի խորացմանը, ֆինանսական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև բանկային համակարգի կողմից առանցքային ցուցանիշների գծով բարձր ֆինանսական արդյունքների արձանագրմանը։