Հայաստանի Բանկերի Միություն
«Բանկային գործ» ծրագրի 30 շրջանավարտներ ստացան EBTN հավաստագրեր

Շուրջ երկու ամիս տևած ինտենսիվ ուսուցումից հետո հաջողությամբ հանձնված քննությունները հնարավորություն տվեցին «Բանկային գործ» որակավորման ծրագրի երկրորդ փուլի 30 շրջանավարտներին ստանալ իրենց որակավորման հավաստագրերը, որոնք հավատարմագրված են EBTN-ի (European Banking & Financial Services Training Association) կողմից։
Շրջանավարտները նշում են, որ պրոֆեսիոնալ դասախոսական կազմի շնորհիվ ձեռք բերված նոր գիտելիքներն ու հմտությունները մեծապես ամրապնդել են իրենց մասնագիտական կարողությունները և կօգնեն նրանց առավել արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը ֆինանսաբանկային ոլորտում։
Հավելենք, որ ծրագրի ավարտական քննությունները բարձր ցուցանիշներով հանձնած մասնակիցների տվյալներն իրենց համաձայնության դեպքում ուղարկվում են բանկեր' թափուր հաստիքների համալրման համար դիտարկման նպատակով։
Բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնը շնորհակալություն է հայտնում ծրագրի շրջանավարտներին և ծրագրի դասընթացավարներին։
«Բանկային գործ» ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 22-ից։










