Հայաստանի Բանկերի Միություն
Մեկնարկել են «Բանկային գործ» ծրագրի առաջին փուլի մասնակիցների դասընթացները

Բոլորովին վերջերս մենք հայտարարեցինք «Բանկային գործ» որակավորման ծրագրի մեկնարկի մասին, իսկ այսօր արդեն ծրագրի առաջին փուլի մասնակիցները ՀԲՄ-ում սկսեցին իրենց դասընթացները։
Նախկինում այլ մասնագիտացում ստացած, ինչպես նաև արդեն իսկ բանկային համակարգում աշխատող ծրագրի մասնակիցները պրոֆեսիոնալ դասախոսական կազմի օգնությամբ նորովի կբացահայտեն բանկային համակարգը՝ ձեռք բերելով հիմնարար գիտելիքներ։
Ողջունելով ծրագրի առաջին փուլի մասնակիցներին՝ ՀԲՄ փոխնախագահ Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց որակավորման ծրագրի մանրամասները՝ մաղթելով արդյունավետ ուսուցում։
«Այս ծրագիրը հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար՝ ընդլայնելու մասնագիտական հորիզոնները, զարգացնելու հմտությունները և վստահորեն առաջ շարժվելու կարիերայում։ Մենք հպարտ ենք, որ Միությունն այն հարթակն է, որտեղ ձևավորվում են նոր կարողություններ և ընձեռնվում են նոր հնարավորություններ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։







