Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Փակ քննարկում կորպորատիվ կառավարման արդի միտումների շուրջ

13.04.2025
Փակ քննարկում կորպորատիվ կառավարման արդի միտումների շուրջ

  Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Հայաստանի Օքսֆորդի հայ շրջանավարտների բիզնես ակումբի Oxford Alumni Business Club of Armenia, NGO միջև հաստատված համագործակցության շրջանակում կայացավ «Կորպորատիվ կառավարման առկա միտումները և մարտահրավերները» թեմայով փակ միջոցառումը։

  Հյուրերի և մասնակիցների թվում էին Հայաստանի ֆինանսաբանկային և հարակից այլ ոլորտների ներկայացուցիչներ՝ ընկերությունների ղեկավարաներ, գործադիր տնօրեններ, խորհրդի անդամներ ու փորձագետներ։

  Ողջունելով ներկաներին՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն իր խոսքում նշեց, որ Կորպորատիվ կառավարումն այսօր արդիական թեմա է բոլոր ոլորտներում։

  «Այն սահմանում է, թե ինչպես են կազմակերպությունները ստեղծում կայուն արժեք, կառավարում ռիսկերը և ամրապնդում վստահությունը շահագրգիռ կողմերի շրջանում։ Արագ փոփոխվող տնտեսական միջավայրում արդյունավետ կառավարումն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն»,-ընդգծել է Դանիել Ազատյանը։

  Միջոցառման հրավիրյալ բանախոսն էր՝ Charvet & Cie ընկերության նախագահ, Տնօրենների հայկական ինստիտուտի (AIOD) խորհրդի անդամ և Ֆրանկֆուրտի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի նախագահ Հագեն Շվեյնիցը։

  Քննարկումների ընթացքում մասնակիցները կիսվեցին ռազմավարական գաղափարներով, քննարկեցին կորպորատիվ կառավարման հիմնական մարտահրավերները՝ բանախոսի օգնությամբ բացահայտելով նաև ոլորտի միջազգային փորձն ու համաշխարհային հիմնական միտումները։