Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բիզնես-պլանների կազմման մրցույթ

27.09.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բիզնես-պլանների կազմման մրցույթ

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:

   Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (պետական և մասնավոր) տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական (վերջին) կուրսերի ուսանողները:

 

         Պայմաններ


  • Անհրաժեշտ է կազմել իրատեսական բիզնես-պլանների նախագծեր (ոլորտային սահմանափակում չկա, այդ թվում՝ նաև բանկային համակարգում կիրառելի բիզնես-պլանի առաջարկները):
  • Աշխատանքները պետք է ներառեն նորարար գաղափարներ ու մոտեցումներ:
  • Աշխատանքային լեզուն՝ հայերեն:

 

  Աշխատանքները գնահատվելու են նախապես ձևավորված մասնագիտական հանձնախմբի կողմից: Լավագույն աշխատանքները կխրախուսվեն հատուկ մրցանակներով, նվերներով ու հավաստագրերով, ինչպես նաև կներառվեն ՀՀ առևտրային բանկերի բիզնես-հետաքրքրությունների ցանկում: Մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:

 

  Մրցույթներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 18.10.2019թ. ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստի միջոցով՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ԲԻԶՆԵՍ-ՊԼԱՆ»  բառերը:

 

 

Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող

«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ»

խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

Նմանատիպ նորություններ

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է  համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
26.05.2020

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:

Ասուլիսի հրավեր
Ասուլիսի հրավեր
22.05.2020

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:

ՀԲՄ-ն մասնակցել է «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19-ի պայմաններում» տեսակոնֆերանսին
ՀԲՄ-ն մասնակցել է «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19-ի պայմաններում» տեսակոնֆերանսին
13.05.2020

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար: