Հայաստանի Բանկերի Միություն
Կորպորատիվ կառավարում Հայաստանում․ փորձ, նորարարություն և կայուն զարգացում

ԲՄ նախագահ Դանիել Ազատյանը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի (AIoD) 10-րդ տարեդարձին նվիրված և «Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը կրող բացառիկ համաժողովին։
Միջոցառումը միավորել էր տնօրենների խորհուրդների նախագահների, ղեկավարների, միջազգային փորձագետների և քաղաքականություն մշակողների՝ քննարկելու կորպորատիվ կառավարման ինստիտուցիոնալ զարգացման հեռանկարները։
Նշենք, որ AIoD-ի տասնամյա գործունեությունը առանցքային դեր է ունեցել Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման, պատասխանատու և հաշվետու կառավարման գործում։
Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում մասնակիցները կիսվում էին փորձով ու քննարկում, թե ինչպես կարող են տնօրենների խորհուրդներն ավելի մեծ ազդեցություն ունենալ կազմակերպությունների արդյունավետության, նորարարության և կայունության վրա։ Մասնակիցները ընդգծեցին, որ ռազմավարական մտածողությունը, պատասխանատու կառավարումը և բարեվարքությունը երկարաժամկետ հաջողության հիմնարար պայմաններ են։














