Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ն շնորհեց EFPA EIA առաջին վկայականները Հայաստանում

ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի EFPA Հայաստան ծրագրի որակավորումների շրջանակում այսօր իրենց ավարտական վկայականները ստացան European Investment Assistant (EIA) որակավորման դասընթացի առաջին շրջանավարտները։
Դասընթացը նախատեսված էր ֆինանսական, խորհրդատվական և ներդրումային ծառայությունների ոլորտի մասնագետների համար:
EFPA որակավորումների նախաապատրաստական դասընթացները կազմակերպում և իրականացնում է Yerevan Business School-ը, որակավորման քննությունը և սերտիֆիկացումը՝ Հայաստանի Բանկերի Միությունը։
Ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ ՀԲՄ համար սա ևս մեկ կարևոր քայլ է դեպի ֆինանսաբանկային ոլորտի որակյալ վերապատրաստման համակարգի ձևավորումը Հայաստանում։
«Հպարտությամբ փաստում ենք, որ հայ մասնագետներն այժմ հնարավորություն ունեն տեղում ստանալու միջազգային ճանաչում ունեցող որակավորում։ Վստահ ենք, որ Դուք նորովի կկիրառեք Ձեր ստացած գիտելիքներն ու կձևավորեք նոր մոտեցումներ ոլորտում»,-նշել է ՀԲՄ նախագահը` վերահաստատելով հանձնառությունը՝ Yerevan Business School-ի հետ համատեղ ընդլայնելու EFPA ծրագրերի շրջանակը Հայաստանում։
Ի դեպ, Հայաստանը (ի դեմս Հայաստանի բանկերի միության) հանդիսանում է առաջին երկիրը Եվրաﬕության սահմաններից դուրս, որը պաշտոնապես ﬕացել է EFPA-ի ցանցին՝ EFPA ﬕջազգային որակավորուﬓերը տեղայնացնելու նպատակով։
EFPA-Հայաստանի առաքելությունն է՝ հայաստանյան շուկայում ներդնել և զարգացնել ﬕջազգային չափորոշիչներին համապատասխան EFPA որակավորուﬓերը, որոնք ուղղված են ֆինանսական խորհրդատվության ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացմանը։


















