Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Նոյեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

26.09.2022
Նոյեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

  2022 թվականի նոյեմբերի 2-5-ը Երևանում կանցկացվի FINTECH 360 միջազգային համաժողովը, որտեղ տարբեր երկրներից փորձագետներ կքննարկեն նորարարական տեխնոլոգիաները և ֆինանսական հատվածի թվային վերափոխման արդիական հարցերը։ Միջոցառումը մեկ հարթակի վրա կմիավորի առաջատար բանկերի և ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների, ստարտափների և վերահսկող կազմակերպությունների ղեկավարներին:

 Համաժողովը կանցկացվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

 FINTECH360-ում կքննարկվեն մոբայլ ծառայությունների և անհպում վճարումների, մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի, թվային արժույթների, միջբանկային  վճարումների, կրիպտոարժույթների հաշվարկների, նեոբանկերի, Open Banking-ի և կանաչ ֆինտեխի զարգացման հետ կապված հարցեր: Փորձագետները կկիսվեն համապատասխանության ռիսկերի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության բարձրացման, արհեստական բանականության և Big Data-ի  ներդրման ոլորտում իրենց փորձով:

  «Ֆինտեխը չափազանց ինտենսիվ է զարգանում, ուստի մեզ համար կարևոր է տեղեկացված լինել հիմնական միտումներին և արդյունավետ աշխատել արագ փոփոխվող միջավայրում: Ֆինանսական ծառայությունների սպառողներին առաջարկելով նորարարական լուծումներ՝ մենք բարելավում ենք ոչ միայն բանկային սպասարկման մակարդակը, այլև մարդկանց կյանքի որակը։ Այդ իսկ պատճառով մենք այդքան շահագրգռված ենք FINTECH360 համաժողովով, որն ավանդաբար համախմբում է փորձագետների և գործարար համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակ՝ թույլ տալով թարմացնել նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների մասին գիտելիքները, փոխանակել փորձը և ձեռքբերել օգտակար շփումներ բիզնես միջավայրում: Ուրախ ենք հրավիրել մեր գործընկերներին մասնակցելու Երևանում կայանալիք համաժողովին. այն կլինի տեղեկատվական և օգտակար»,- մեկնաբանում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

  Համաշխարհային վիճակագրությունը հստակ ցույց է տալիս ֆինանսական տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը։ Ըստ KPMG-ի, եթե 2020 թվականին 121,5 միլիարդ դոլար է ներդրվել ֆինտեխ ստարտափներում, ապա 2021 թվականին ներդրողներն ընդհանուր առմամբ 210 միլիարդ դոլար են ներդրել ֆինտեխի մշակման ոլորտում:

  Ըստ Ernst & Young-ի, ֆինտեխ ծառայությունների ներթափանցման մակարդակը 2015-ի 16%-ից աճել է մինչև 64% 2019-ին: Սպառողների 96%-ը տեղյակ է առնվազն մեկ ֆինտեխ ծառայության մասին, որը թույլ է տալիս գումար փոխանցել և վճարումներ կատարել:

  «Մենք ուրախ ենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված FINTECH360 համաժողովն այս տարի կանցկացվի Երևանում։ Աշխարհը փոխվել է. հեռավար աշխատանքի ձևաչափն ազդել է սպառողների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների վարքագծի վրա, լայն տարածում են գտել վճարումների անշփում ձևերը, մոբայլ հավելվածների շնորհիվ դրամական փոխանցումներն ավելի արագ և հարմարավետ են դարձել։ Մենք ներդրում ենք ֆինտեխը բոլոր մակարդակներում և մեր աշխատակիցների և գործընկերների հետ քննարկելու համար կուտակել ենք բազմաթիվ թեմաներ։ Համեցեք, հետաքրքիր կլինի»,- հրավիրում է Յունիստրիմի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը։

  Համաժողովը կանցկացվի Երևանի կենտրոնում գտնվող Holiday Inn Yerevan Republic Square  հյուրանոցի դահլիճում։ Հարուստ բիզնես ծրագիրը, ներառյալ՝ պանելային քննարկումները և թեմատիկ կլոր սեղանները, կլրացվեն հիշարժան մշակութային միջոցառումներով և հետաքրքիր էքսկուրսիաներով: Մասնակիցները կայցելեն Խոր Վիրապի վանք, Գառնի և Գեղարդ:  

  Համաժողովի և գրանցման մանրամասները՝ fintech360.io կայքում:

Նմանատիպ նորություններ

«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
21.06.2024

«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։

Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։  «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։