Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

19.03.2021
2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։

Այս առիթով ներկայացնում ենք տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։

  2020թ.-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ):

  Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաև հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ):

  Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության և վստահության համար:

 

Ծանոթություն

Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:  Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ:

 

*Հիշեցում. Եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ:

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն