Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ինտրաքոմ Տելեկոմ և Ինտելլեկ Դիզայն Արենա Հայկական բանկային շուկայի թվային վերափոխում

16.11.2018
Ինտրաքոմ Տելեկոմ և Ինտելլեկ Դիզայն Արենա Հայկական բանկային շուկայի թվային վերափոխում

Աթենք, Հունաստան, 12 նոյեմբեր 2018: Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ինտեգրատոր Ինտրաքոմ Տելեկոմ ընկերությունը և ֆինանսաբանկային և ապահովագրական շուկաներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի` Ինտելլեկ Դիզայն Արենա ընկերության հետ համատեղ ներկայացրել են “Ինտրալլեկ բանկային լուծումները”: Այն միասնական, ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված առաջարկ է, որը թույլ կտա առավել անվտանգ և արդյունավետ կերպով ամբողջովին թվայնացնել հայկական առևտրային բանկերի գործառնությունները:

Գործընկեր կազմակերպությունները, Հայաստանի բանկային ոլորտի համար, կազմակերպել էին բանկային համակարգերի թվայնացման վերաբերյալ միջոցառում, որը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում: Միջոցառման ընթացքում Ինտելլեկտ Դիզայն և Ինտրաքոմ Տելեքոմ ընկերությունների բարձրաստիճան ղեկավարները մասնակից բանկերին ներկայացրեցին բանկային ոլորտին սպասվող մարտահրավերները և այն, թե ինչ առավելություններ, օգուտներ և նոր հնարավորություններ կընձեռի համատեղ ներկայացվող մոդելը ֆինանսաբանկային հաստատություններին: Մասնավորապես, Ինտրալլեկտ բանկային լուծումը, ամբողջովին համապատասխանեցված լինելով ՀՀ օրենքներին բանկերին, հնարավորություն կտա օպտիմալացնել TCO-ն (Total Cost of Ownership), թվայնացնել գործառնությունները և առանձնանալ շուկային առաջարկվող պրոդուկների նորարարական մոտեցումներով:
Ինտրալլեկտի ամբողջական թվայնացված և ինտեգրացված ամպային բանկային համակարգը տրամադրում է 360⁰ թվային միջավայր: Արտաքին թվային միջավայրը թույլ է տալիս լավագույնս սպասարկել հաճախորդներին, իսկ ներքինն էականորեն բարելավում է գործառնությունները:
Հարկ ենք համարում նաև նշել, որ Ինտելլեկտ Դիզայն ընկերությունն Ինտրաքոմ Հայաստանի (Ինտրաքոմ Տելեկոմ խմբի անդամ) հետ համատեղ հաջողությամբ իրականացնում են բանկային ծրագրի թվային վերափոխումը ՀՀ Կենտրոնական բանկում:
Պրն. Գեորգիոս Բլեկաս, Ինտրաքոմ Հայաստանի գործադիր տնօրեն. “Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկերի ղեկավարներին մեր կողմից առաջարկվող ամպային բանկային լուծման շնորհանդեսին ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ այս հաճախորդակենտրոն լուծումը մեծ օգուտներ կբերի հայկական բանկերին և նրանք օգտագործելով երկու միջազգային ընկերությունների փորձառությունը կարող են սահուն անցում կատարել թվային` “խելացի բանկ” (Ինտրալլեկտ բանկային լուծումներ) մոդելի”:
Պրն. Բանեշ Պրաբու, Ինտելլեկտ Դիզայնի ռազմավարական զարգացման տնօրեն. “Ինտրալլեկտի բանկային լուծմներին նվիրված շնորհանդեսը բավականին լավ ընդունելության արժանացավ բանկային համայնքի կողմից: Մի քանի ղեկավարների հետ շփումից պարզ դարձավ, որ այն մեծ տպավորություն է թողել: Մենք ուրախ ենք, որ շուկա եկանք ճիշտ ժամանակին և հուսով ենք, որ շատ շուտով ականատես կլինենք մի քանի բանկերի անցմանը դեպի թվային բանկային համակարգի”: