Հայաստանի Բանկերի Միություն
Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

Ուսանողության միջազգային օրվա առթիվ ներկայացնում ենք ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանի մասին պատմող տեսանյութը։
Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։ Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի բանկերի միության, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։
Հրաչ Սաֆարյանը մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Այն ինչ նախկինում տեսել էր ֆիլմերում ու կարդացել գրքերում, նրան վիճարկված էր տեսնել սեփական աչքերով։ Ու չնայած այս ամենին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Հրաչը շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի․․․
Տեսանյութը՝ հետևյալ հղումով
Նմանատիպ նորություններ
Նպատակ ունենալով խթանել Հայաստանում կայուն ֆինանսների զարգացումը, ինչպես նաև պատասխանատու բանկային գործունեության միջազգայնորեն ընդունված հիմնարար մոտեցումների ներդրումը՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի (Sustainable Banking and Finance Network/SBFN) անդամ: