Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

«Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» թեմայով սեմինար

10.04.2019
«Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» թեմայով սեմինար

  Հայաստանի բանկերի միության և  Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար «Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» թեմայով:

  Ստորև մերկայացվում են հիշյալ սեմինարի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների կողմից պատրաստված հրապարակումները.

 

ՀՀ բանկերը տեխնոլոգիական լուրջ փոփոխությունների փուլում են


   Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի բանկային համակարգերը տեխնոլոգիական լուրջ փոփոխությունների փուլեր են անցնում։ «Բանկերի ռազմավարական կարևոր ուղղություններից է լուրջ տեխնոլոգիական լուծումների ներդրումը, որը շարունակական գործընթաց է»,- ասել է Սեյրան Սարգսյանը «Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» խորագրով քննարկման շրջանակում։

   Հայաստանի բանկերի միության տնօրենի խոսքով՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարցում սպառողների պահանջը ևս մեծանում է։

   «Բանկերը պետք է բավարարեն այն պահանջները, որոնք վերաբերում են գործարքի ավելի արագ իրականացմանը՝ առանց մասնաճյուղ այցելելու կամ միջնորդության ծառայությունների մատուցման»,- նշել է նա:

   Սեյրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում տեխնոլոգիական նոր լուծումները ներդրվում են միայն այն դեպքում, երբ բոլոր հնարավոր ռիսկերը կառավարելի են եւ ընդունելի։

   «Մայքրոսոֆթ Արմենիայի» ներկայացուցիչ Արթուր Վարդերեսյանն էլ ավելացրել է, որ Հայաստանի բանկային համակարգը, կիբեռանվտանգության տեսանկյունից, բավականաչափ ապահովված է և գտնվում է լավ վիճակում։

   Նա ընդգծել է, որ հայաստանյան բանկերը համապատասխանում են անվտանգության միջազգային բոլոր ստանդարտներին։

 

Banks.am



ՀԲՄ. Թվային տրանսֆորմացիան շարունակական գործընթաց է

Հայաստանի բանկային համակարգի համար 

 

   Արմինֆո. Առաջիկայում լուրջ տեխնոլոգիական փոփոխություններ են սպասվում միջազգային ֆինանսական համակարգում, այդ թվում՝ Հայաստանում։  Այս մասին ապրիլի 9-ին լրագրողներին ասել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը  «Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» թեմայով սեմինարի շրջանակներում, որն անցկացվում է ՀԲՄ-ի և Microsoft ինովացիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ։

   Պատասխանելով Արմինֆո-ի հարցին՝ նա պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերի ճնշող մեծամասնությունն իր ռազմավարություններում նշել է ապրանքների և ծառայությունների թվայնացման ճանապարհով գնալու մտադրությունը: Այդ տեսանկյունից Ս.Սարգսյանն ընդգծել է, որ բանկերն աստիճանաբար լուրջ տեխնոլոգիական լուծումներ են ներդնում: «Բանկերը կարևորում և հետևում են միջազգային միտումներին։  Ավելին, պատրաստ են դրանք ներդնել Հայաստանի բանկային համակարգում», - ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրենը:

   Ընդ որում, նա նշել է, որ թվայնացումը շարունակական գործընթաց է բանկերի համար, քանի որ տեխնոլոգիաները մշտապես զարգանում են, ստեղծվում են նոր համակարգեր, հետ չմնալու համար անհրաժեշտ է մշտապես գտնվել այդ գործընթացում: «Մրցակցությունը, հաճախորդների պահանջները, մասնավորապես, տեխնոլոգիաների նկատմամբ բարձր պահանջարկը, և համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը դրդում են բանկերին գնալ թվային փոխակերպման ճանապարհով», - ասել է նա:

   Բացի այդ, ըստ Ս. Սարգսյանի, թվայնացման գործընթացը դեռ չի հանգեցրել աշխատատեղերի կրճատման, ընդհակառակը՝ վերջին տարիներին նկատվում է բանկային համակարգի աշխատակիցների ավելացում: Ընդ որում, նա նշել է, որ ժամանակի ընթացքում, տրանսֆորմացիայի արդյունքում, որոշ մասնագիտություններ կկորցնեն իրենց արդիականությունը։  Սակայն, ըստ Ս.Սարգսյանի, կստեղծվեն նոր աշխատատեղեր, մասնավորապես, ՏՏ և ֆինանսների ոլորտում հարակից գիտելիքներ պահանջող աշխատատեղեր: «Հուսով եմ, որ աշխատատեղերի որոշակի կրճատումը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը», - հավելել է նա:

   Իր հերթին Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Վարդերեսյանը, պատասխանելով Արմինֆո-ի հարցին, նշել է, որ Հայաստանի բանկերը համապատասխանում են միջազգային ստանդարտների բոլոր պահանջներին, մասնավորապես, ռիսկերի կառավարման և կիբեռանվտանգության ապահովման տեսանկյունից: «Կարելի է ասել, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկրներից մեկն է, որտեղ կարողացել են ճիշտ գնահատել կիբերանվտանգության հետ կապված ռիսկերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան», - ընդգծել է նա:


Ալինա Հովհաննիսյան

Finport.am


Նմանատիպ նորություններ

Կլոր սեղան «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» թեմայով
Կլոր սեղան «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» թեմայով
13.03.2019

  Հայաստանի բանկերի միության և  Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար «Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» թեմայով:

Աշխատանքային քննարկում սնանկության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ
Աշխատանքային քննարկում սնանկության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ
12.03.2019

  Հայաստանի բանկերի միության և  Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար «Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» թեմայով:

Քննարկումներ ՀՀ բանկերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ
Քննարկումներ ՀՀ բանկերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ
22.02.2019

  Հայաստանի բանկերի միության և  Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար «Թվային փոխակերպում և տվյալների մոնետիզացիա բանկային համակարգում» թեմայով: