Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Վարկային արձակուրդ է տրամադրվել 470 հազ. ֆիզիկական և 14.6 հազ. իրավաբանական անձանց

28.04.2020
Վարկային արձակուրդ է տրամադրվել   470 հազ. ֆիզիկական և 14.6 հազ. իրավաբանական անձանց

  ՀՀ  բանկերը և վարկային կազմակերպությունները միասին ապրիլի 27-ի դրությամբ  վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758,325 վարկ՝ 26.5 մլրդ դրամի չափով և  14.6 հազ. իրավաբանական անձանց 16,356 վարկ՝ 48.3 մլրդ դրամի չափով:

Առևտրային բանկերի տվյալների համաձայն՝  միայն բանկերը  ֆիզիկական անձանց մասով վերանայել են 698,302 վարկ՝ 21.7 մլրդ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 12,788 վարկ՝ 46.7 մլրդ դրամի չափով։