Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀՀ բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վարձավճարները. ԵՊՀ-ի և ՀԲՄ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

26.09.2024
ՀՀ բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վարձավճարները. ԵՊՀ-ի և ՀԲՄ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

  Հայաստանի բանկերի միության անդամ և ՀՀ գործող բոլոր 18 առևտրային բանկերի որոշմամբ և համամասնորեն ցուցաբերված աջակցության արդյունքում ֆինանսական աջակցություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներին, որոնք այժմ ուսանում են ԵՊՀ-ում։

  Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

  ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը մասնավորապես կարևորել է համագործակցության սոցիալական բաղադրիչը։

  «ԵՊՀ առաջարկին բանկերն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ և աջակցության վերաբերյալ որոշումը կայացվել է միաձայն։  Հայաստանի բոլոր 18 առևտրային բանկերը որոշակի համամասնությամբ իրենց մասնակցությունն են ունեցել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Որոշման համաձայն՝ շուրջ 35 մլն դրամ կուղղվի մասնավորապես «Տնտեսագիտություն և կառավարում» և «Իրավագիտություն» ֆակուլտետների 264 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցմանը»,- ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։

  «Երևանի պետական համալսարանը մշտապես կարևորում է ուսանողների կրթական և սոցիալական կարիքները՝ փնտրելով դրանց լուծման տարբերակներ: Այսօր ստորագրված համագործակցության հուշագիրը ոչ միայն լուծում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր ուսանողների ուսման վարձավճարների հարցը, այլև հիմք ստեղծում ապագայում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրագործման համար՝ ուղղված ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը։ Մենք խորապես գնահատում ենք Բանկերի միության աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը»,– նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

  Հավելենք, որ հուշագրի համաձայն կողմերը կարող են կազմակերպել բաց դասեր, սեմինարներ, հրատարակել   ուսումնամեթոդական նյութեր, իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր, ինչպես նաև միջազգային համագործակցային ծրագրեր։ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի նաև ուսումնական և մասնագիտական պրակտիկաներն անցկացնելու ՀԲՄ-ում։ Իսկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը կարող է  անվճար մասնակցել ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։

Նմանատիպ նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
14.09.2024

Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։

TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
02.09.2024

Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։


Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
30.08.2024

Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։