Հայաստանի Բանկերի Միություն
Հայտարարություններ
Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծ
Սույն թվականի փետրվարի 10-ին մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծը:
WBL4JOB նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ մշակել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականություն, իրավական շրջանակ և բարձրագույն կրթության ընդհանրական մոդել։
Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրեր՝ ի շահ շրջանավարտների աշխատունակության։
WBL4JOB նախագծի կոնսորցիումը ներառում է 12 հաստատություն Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից.
- Հայաստանում ֆրանսիական համալսարանը
- Շիրակի պետական համալսարանը
- Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
- Հայաստանի բանկերի միությունը
- Մոլդովայի առևտրային կոպերատիվ համալսարանը
- Բալթիի Արեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը
- Մոլդիկոբանկը
- Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարությունը,
- Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանը
- Ստրասբուրգի համալսարանը
- Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքում՝ www.wbl4job.com