Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2024թ․ արդյունքները

25.02.2025
Ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2024թ․ արդյունքները

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել է բանկային համակարգի 2024թ․ ցուցանիշները՝ ներկայացնելով համակարգի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքները:

Ընդհանուր գնահատելով համակարգի 2024թ․ արդյունքները՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը փաստել է, որ ՀՀ բանկային համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։

Անդրադարձ է կատարվել նաև ՀԲՄ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքին և միության նախաձեռնությամբ իրականացվող կրթական մի շարք ծրագրերին։

 

Մանրամասները՝ կից հղումով


• Հանրային հեռուստաընկերության Լուրեր-ի անդրադարձը ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին, որի շրջանակում ներկայացվել են ՀՀ բանկային համակարգի գործունեության 2024թ. արդյունքները և ամփոփ ցուցանիշները։