Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Սեպտեմբերի 23-24-ը կկայանա ամենամյա բանկային ֆորումը

03.07.2025
Սեպտեմբերի 23-24-ը կկայանա ամենամյա բանկային ֆորումը

2025 թվականը Հայաստանի Բանկերի Միության համար հոբելյանական է․ լրանում է հիմնադրման 30-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 23-24-ը կկայանա Միության կողմից կազմակերպվող ամենամյա ֆորումը՝ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրով։

Ֆորումը միավորում է տարածաշրջանի և միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներին քննարկելու՝ թվայնացման, կիբերանվտանգության, ռիսկերի կառավարման, ֆինանսական ծառայությունների ժամանակակից ստանդարտների ներդրման, ESG ինտեգրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև բանկային համակարգի ապագայի տեսլականը։

Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները՝ որոնց թվում՝ EBRD, BACEE, IFC, Raiffeisen Bank International, Վրաստանի ազգային բանկ, Bank of Georgia, Վրաստանի բանկերի ասոցիացիա, Հունաստանի բանկերի միություն և այլոք։

Ֆորումի օրակարգը, գրանցման հղումը և մյուս մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://bankingforum.uba.am/

Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 1-ը։