Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

«Մենք ենք մեր անտառներրը». ՀԲՄ նախագահը մասնակցել է ցուցահանդեսի բացմանը

21.03.2024
«Մենք ենք մեր անտառներրը». ՀԲՄ նախագահը մասնակցել է ցուցահանդեսի բացմանը

  Այսօր՝ Անտառների միջազգային օրվա առթիվ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը մասնակցել է «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսի բացմանը։

  Երկամսյա այս ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել մոլորակի վրա կյանքի հավասարակշռության պահպանման համար անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել անտառվերականգնման աշխատանքները Հայաստանում:

   Հետգրություն

  ՀՀ առևտրային բանկերն իրենց սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես կարևորել են մեր երկրի շրջակա միջավայրի բարելավմանն ու բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին աջակցությունն ու մասնակցությունը։

  Հավատարիմ լինելով «կանաչ» օրակարգին՝ մեկ տարի առաջ ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը Հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնեցին 50 հա նոր անտառ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում։

Related news

Հայաստանի բանկային համակարգի «կանաչ օրակարգը» հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներում
Հայաստանի բանկային համակարգի «կանաչ օրակարգը» հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներում
13.09.2024

Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում: