Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Միջազգային որակավորում և շարունակական զարգացում․ ՀԲՄ ծրագրերին միացել է ավելի քան 460 մասնակից

21.07.2025
Միջազգային որակավորում և շարունակական զարգացում․ ՀԲՄ ծրագրերին միացել է ավելի քան 460 մասնակից

2025 թ․ փետրվար–հուլիս ամիսներին Բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնի կողմից կազմակերպվել են՝

Թիրախային մասնագիտական զարգացման ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ՝ ուղղված ֆինանսաբանկային կառույցների տարբեր ստորաբաժանումներում աշխատող մասնագետների հմտությունների զարգացմանը։

«Բանկային գործ» ուսումնական ծրագիրը, որին անկախ մասնագիտացումից, մասնակցել են ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերի ուսանողները, բակալավրի աստիճան ունեցողները, ինչպես նաև Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները վերաորակավորման և մասնագիտական աճի նպատակով։ Ծրագրի շրջանավարտները ստացել են EBTN-ի (European Banking & Financial Services Training Association) կողմից հավատարմագրված որակավորման հավաստագիր։

EFPA-Հայաստան ծրագիրը, որի առաքելությունն է ներդնել և զարգացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան EFPA որակավորումները հայաստանյան շուկայում, որոնք ուղղված են ֆինանսական խորհրդատվության ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ անցկացվել են EFPA ESG խորհրդատուի և EFPA European Investment Assistant որակավորման դասընթացները։

Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ծրագրերին մասնակցել է ավելի քան 460 մասնակից տարբեր ֆինանսական կառույցներից։

ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի դասընթացներից յուրաքանչյուրի վերաբերյալ առավել մանրամասն հաշվետվությունը՝ հաջորդող հրապարակումներում։