Union of Banks of Armenia
ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը
![ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը](https://uba.am/img/site_news/list/1701338887-2646.jpeg)
Կայացել է Հայաստանի բանկերի միության և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» դասընթացի հավաստագրերի հանձնման արարարողությունը։
11 մոդուլներից բաղկացած դասընթացներին մասնակցել են առևտրային բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների միջին և բարձր դասի աշխատակիցները, ինչպես նաև, բոլորովին անվճար հիմունքներով, Արցախի մեր հայրենակիցները։
Հայաստանի բանկերի միության և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի համագործակցության շրջանակում անցկացված վերապատրաստման դասընթացների նպատակներից է բարձրացնել ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների, գործող և ապագա լիզինգատու կառույցների ֆինանսական գրագիտությունը։
![ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը](https://uba.am/img/site_news/small/1701338887-6195.jpeg)
Related news
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։