Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Արբիտրաժը ֆինանսական վեճերում․ մասնագիտական քննարկում ՀԲՄ նախաձեռնությամբ

16.04.2025
Արբիտրաժը ֆինանսական վեճերում․ մասնագիտական քննարկում ՀԲՄ նախաձեռնությամբ

  Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժի նախաձեռնությամբ կայացավ «Արբիտրաժը բանկային և ֆինանսական վեճերի լուծման գործում» թեմայով կլոր-սեղան ձևաչափով փակ քննարկումը։

  Միջոցառմանը որպես բանախոս հրավիրված էր Սարգիս Գրիգորյանը՝ անկախ խորհրդական և փաստաբան/Վաշինգտոն ԿՇ։

  Իրավական ոլորտի շուրջ արբիտրաժի կիրառման հնարավորություններն ու հիմնախնդիրների քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից, Արդարադատության նախարարությունից, ՀՀ առևտրային բանկերից, գործող արբիտրաժային կառույցներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից։

  Քննարկման ընթացքում մասնակիցները կարևորեցին արբիտրաժի դերը ֆինանսական վեճերի արդար ու արդյունավետ կարգավորման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ոլորտում առկա մարտահրավերներին և խնդիրներին, ներկայացվեցին նաև առաջարկներ՝ ուղղված ֆինանսական արբիտրաժի զարգացմանն ու առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը։

  Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման ձևաչափով հանդիպումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով ավելի վստահելի և կիրառելի դարձնել արբիտրաժային արդարադատությունը ՀՀ-ում։