Union of Banks of Armenia
Ֆինանսական կրթություն՝ արդյունքներից դեպի նոր լուծումներ

ՖԿԱՌ հանձնաժողովի ՀԲՄ անդամները՝ ի դեմս Միության նախագահ Դանիել Ազատյանի, մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկում կայացած ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի երկրորդ փուլի ավարտական նիստին։
Նիստի ընթացքում ներկայացվել են ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» ազգային հետազոտության արդյունքները, ինչպես նաև ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփումը։
Նիստին ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված նախարարությունների, ֆինանսական համակարգի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։












