Union of Banks of Armenia
Մեկնարկել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովը

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի նպատակն է ներկայացնել ՀՀ բանկերի սեփական ռեսուրսներով և տարբեր միջազգային ծրագրերով իրականացված ՓՄՁ վարկավորման ծրագրերը և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները՝ թվայնացման և տեխնոլոգիական նորարարությունների միջոցով։
Համաժողովի շրջանակում միջոցառման համակազմակերպիչ Գերմանահայկական հիմնադրամի կողմից ներկայացվեց Միջազգային ֆինանսական կազմակերպություններ և ԳՀՀ-ի կողմից իրականացվող վարկային ծրագրերը, ինչպես նաև հայաստանյան ֆինանսական կազմակերպություններ ծրագրերն ու արդյունքները։
«ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովն առանձնացավ նաև «ՓՄՁ-ների հաջողված պատմություններ․ արտադրողականության աճ և կայուն զարգացում, մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմամբ, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները և հաջողակ ձեռնարկատերերը խոսեցին իրենց փորձի, ֆինանսավորման մարտահրավերների, ինչպես նաև ֆինանսական կառույցների հետ համագործակցության հնարավորությունների մասին։
Միջոցառմանը մասնակցեցին ինչպես տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ հրավիրյալ այլ գործընկեր կառույցների և կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՓՄՁ վարկառուներ։
Մանրամասները՝ տեսանյութերում
Հանրային հեռուստաընկերության Լուրերի անդրադարձը
BanksNews.am-ի անդրադարձը













