Ուսումնական և Որակավորման Կենտրոն

«Բանկային գործ» որակավորման ծրագիր

 

Ծրագրի նպատակն է կրթել բոլոր այն անձանց, ովքեր ցանկություն ունեն աշխատելու և վերաորակավորվելու ֆինանսաբանկային ոլորտում։

Ուսումնառության ավարտին ծրագրի մասնակիցներին տրամադրվում է EBTN-ի (European Banking & Financial Services Training Association) կողմից հավատարմագրված և եվրոպական պահանջներին համապատասխանող հավաստագիր։

 

Մասնակցել կարող են՝

 

  • ԲՈՒՀ-ի ավարտական կուրսերի ուսանողները՝ անկախ մասնագիտացումից։
  • Բակալավրի աստիճան ունեցողները՝ անկախ մասնագիտացումից։
  • Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները՝ մասնագիտական աճի նպատակով։

 

Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 78 ակադեմիական ժամ (մոտ 8 շաբաթ)։

Դասընթացի հաճախականությունը՝ շաբաթական 3 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպում՝ 3 ակադեմիական ժամ։

Դասընթացներն անցկացվում են երեկոյան՝ ժամը 18։30-21։30, Հայաստանի բանկերի միությունում, հասցե՝ Կորյունի 19Ա։

 

ՀԲՄ-ն, անհրաժեշտության դեպքում, դասընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռում նաև դասընթացի 5 օրը  մասնակցել հեռավար տարբերակով։

 

Դասընթացավարների վերեբերյալ տեղեկատվություն

 

Դասընթացը կմեկնարկի հունիսի 2-ից։

 

 

 

Ծրագրի շնորհանդեսը՝