Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Աշխատանք
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաշվապահ/հաշվետարի։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
- Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով,
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Հարկային և/կամ աշխատանքային օրենսգրքերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Excel և Word ծրագրերին տիրապետելու ունակություն, ՀԾ ծրագրի իմացություն,
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերեն լեզվի բացարձակ իմացություն, իսկ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-ուրբաթ՝ 09.00-18.00:
Պարտականություններ
- Եկամուտների և ծախսերի հաշվառման վարում,
- Հաշիվ ապրանքագրերի դուրսգրում և հաշվառում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում և վերահսկում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում,
- Պարտքերի հավաքագրման գործընթացի կազմակերպում և իրականացում,
- Վճարման հանձնարարականների պատրաստում և հաշվառում,
- Մատակարարների, գնորդների և պայմանագրային գործընկերների փաստաթղթաշրջանառության վարում և փոխադարձ հաշվարկների իրականացում,
- Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում,
- Գործընկերների հետ հետադարձ կապի ապահովում,
- Պահեստի աշխատանքների վերահսկում, գույքագրման աշխատանքների արդյունավետ կառավարում,
- Հաշվառման գործընթացների բարելավմանն աջակցում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության միջին մակարդակի իմացություն,
- file-online.taxservice.am կայքից օգտվելու իմացություն, MS Office, ՀԾ ծրագրի իմացություն, 1С ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Վերլուծական մտածողություն,
- Մեծածավալ տվյալների հետ աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացողություն, ճշտապահություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արդյունավետ հաղորդակցության հմտություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների միջին մակարդակի իմացություն։
Ձեր CV կարող եք ուղարկել kristine.beglaryan@uba.am էլ․հասցեով։
Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 60 522 233 (ներքին՝ 110)