Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

19.05.2021
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

Այսօր ՀԲՄ-ում կայացած մամլո ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրեց բանկային համակարգի 2021թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները՝ անդրադառնալով նաև համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

  2021թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 17 մլրդ դրամով կամ 1.8%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ աճել է շուրջ 51 մլրդ դրամով կամ 5.9%-ով:

  «Աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից և սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ՝ ապահովելով լրացուցիչ բուֆերներ նախորդ տարվա մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու համար»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

 

 

 

  2021թ.-ի առաջին եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 15 մլրդ դրամով կամ 0.2%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ՝ 752 մլրդ դրամով կամ 12.7%-ով:

 

 

  Վարկային ներդրումները 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 64 մլրդ դրամով կամ 1.5 %-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել շուրջ 265 մլրդ դրամով կամ 6.9%-ով: Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 49%-ը (2 028 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 41%-ը՝ (1 683 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (429 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները: Վարկային պորտֆելի նվազումը պայմանավորված է նաև վարկերի ներումներով և դուրսգրումներով:

  Վարկերի կառուցվածքի պատկերից հստակ երևում է, որ բանկային վարկավորման ծավալներն ավելացել են հիմնականում այն ոլորտներում, որոնք իրենց հերթին ապահովել են  տնտեսական ակտիվության աճ։

 

 

  Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին եռամսյակի տվյալներով դրանց մասնաբաժինը հավասարվել է՝ 50%-ը դրամային վարկերն են, 50%-ը՝ արտարժութային:

  Անդրադառնալով վարկային պորտֆելում չաշխատող վարկերի խնդրին՝ ՀԲՄ գործադիրը տնօրենը նշեց, որ այս ցուցանիշը գտնվում է կառավարելիի սահմաններում:

«Այս ցուցանիշը տատանվող է և ներկայում գտնվում է 7.1 %-ի շրջանակներում: Պետք է նշել, որ եղել են ժամանակներ, երբ ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել: Եթե այն դիտարկենք այլ երկրների համապատասխան ցուցանիշի հետ համադրության մեջ, ապա կտեսնենք, որ մեզ մոտ չաշխատող վարկերի ծավալը բավականին ցածր է: Այս փաստը պայմանավորված է նաև բանկերի կողմից տրամադրված էական թվով վարկային արձակուրդներով և վերանայումներով»,-նշել է Սեյրան Սարգսյանը:

  2021թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր պարտավորությունները նվազել են շուրջ 2 մլրդ դրամով կամ 0.02%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել  13.9%-ով:

  Ընդհանուր ավանդները 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 7 մլրդ դրամով (0.2%-ով), իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել շուրջ 173 մլրդ դրամով կամ 4.9%-ով:

 

 

  «Ինչպես երևում է ամսական տատանումների գրաֆիկից՝ Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում գրանցվել են ոչ մեծ ծավալի տատանումներ, իսկ ահա տարեկան կտրվածքով ընդհանուր պորտֆելում արդեն ունենք 4.9% աճ»,-նշել է Սեյրան Սարգսյանը:

 

 

  2021թ-ի առաջին եռամսյակի ընթացքում բանկայի համակարգն ապահովել է 19.4 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է շուրջ 3.9 մլրդ դրամով կամ 16.9%-ով:

  Մշտապես հանդիսանալով նաև տնտեսության շարժիչ ուժ՝ բանկային համակարգը տերացտարի մեծացնում է նաև իր միջնորդական գործունեության մակարդակը, որն ի դեպ  համադրելի է եվրապական զարգացած երկրների բանկային համակարգերի միջնորդական գործունեությանը։ Ինչպես փաստում են   ստորև ներկայացված ցուցանիշները՝ բանկային համակարգի դերակատարումը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում տարեցտարի մեծացել է:

 

 

ՔԱՐՏԵՐ

  Մամլո ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:

  2021թ.-ի առաջին եռամսյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 50.918-ով՝ կազմելով է  2 մլն 547 519:

  Հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 28 մլն 440 226 գործարք, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 44.6 %-ով: 2020թ. առաջին եռամսյակի համեմատ 15.9%-ով ավելացել է նաև վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 746 668 մլն դրամ:

  «Նախորդ տարվանից, մասնավորապես մարտ ամսից սկսած, նկատելի է, որ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկ գործարքներին։ Մասնավորապես՝ անկանխիկ գործարքների քանակը կազմել է 17 995 639, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 73.5%-ով: Կանխիկ գործարքների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 10 444 587»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 232 324 մլն դրամ, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է  55 740  մլն դրամով կամ 31.6%-ով:

 

 

 

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

  Ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին նաև տվյալներ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց փոխանցումների վերաբերյալ:

  Մասնավորապես՝ 2021թ-ի 1-ին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 52 մլն դոլարով կամ 14.7%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 10 մլն դոլարով կամ 3.9%-ով:

  2021թ-ի 1-ին եռամսյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 42 մլն դոլարով կամ  47.7%-ով:

   ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների  հարցերին:

 

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Էթիկան բանկայի համակարգում և իրական հատվածում. առցանց քննարկում
Էթիկան բանկայի համակարգում և իրական հատվածում. առցանց քննարկում
08.06.2021

Այսօր ՀԲՄ-ում կայացած մամլո ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրեց բանկային համակարգի 2021թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները՝ անդրադառնալով նաև համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

Մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ առևտրային բանկերի PR պատասխանատուների համար
Մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ առևտրային բանկերի PR պատասխանատուների համար
26.04.2021

Այսօր ՀԲՄ-ում կայացած մամլո ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրեց բանկային համակարգի 2021թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները՝ անդրադառնալով նաև համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքները և սեմինարների շարքը
ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքները և սեմինարների շարքը
16.04.2021

Այսօր ՀԲՄ-ում կայացած մամլո ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրեց բանկային համակարգի 2021թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները՝ անդրադառնալով նաև համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։