Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ

29.08.2024
ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։

Հանդիպման ընթացքում Դանիել Ազատյանը առանձնակի կարևորել է երկու միությունների սերտ համագործակցությունը, Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի զարգացման տարբերակների ընդլայնումն ու գործակցության նորարարական մոտեցումների ներդրումը։
 
Ալեքսանդր Ձնելաձեն իր հերթին ներկայացրել է Վրաստանի բանկային համակարգի առանձնահատկությունները։
 
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր, որն էլ կնպաստի փորձի և հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը և վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։
 
Դանիել Ազատյանը հանդիպման ավարտին Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահին աշխատանքային այցով հրավիրեց Երևան, ինչը սիրով ընդունվեց։

Նմանատիպ նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
14.09.2024

Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։

TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
02.09.2024

Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։