Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ նախագահը մասնակցում է Ֆրանկֆուրտում ընթացող EBTN-ի անդամների 2024թ. հանդիպմանը
![ՀԲՄ նախագահը մասնակցում է Ֆրանկֆուրտում ընթացող EBTN-ի անդամների 2024թ. հանդիպմանը ՀԲՄ նախագահը մասնակցում է Ֆրանկֆուրտում ընթացող EBTN-ի անդամների 2024թ. հանդիպմանը](https://uba.am/img/site_news/list/1708927040-0834.jpeg)
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսուցման ասոցիացիայի/EBTN անդամների 2024 թվականի մեկնարկային հանդիպմանը:
Միջոցառումը հյուրընկալում է Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոցը:
Միջոցառման շրջանակում Դանիել Ազատյանը մասնակցում է ֆինանսաբանկային ոլորտում մասնագիտական որակավորումների հավաստագրման համակարգերի զարգացման, նոր համակարգերի ներդրման շուրջ առանցքային քննարկումներին՝ ոլորտը ներկայացնող եվրոպական առաջատար կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումները կարևոր հարթակ են հանդիսանում անդամ կառույցների միջև արժեքավոր ձեռքբերումների և զարգացումների վերաբերյալ փորձի փոխանակման ու նոր գործընկեությունների ընդլայնման համար:
![ՀԲՄ նախագահը մասնակցում է Ֆրանկֆուրտում ընթացող EBTN-ի անդամների 2024թ. հանդիպմանը ՀԲՄ նախագահը մասնակցում է Ֆրանկֆուրտում ընթացող EBTN-ի անդամների 2024թ. հանդիպմանը](https://uba.am/img/site_news/small/1708927040-2934.jpeg)
Նմանատիպ նորություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։
Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։