Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Բանկային համակարգի գործունեության 2020թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները

17.08.2020
Բանկային համակարգի գործունեության 2020թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները

  Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ակտիվներն ավելացել են շուրջ 191 մլրդ դրամով կամ 3.3%-ով (5996 տրլն դրամ), ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5.6%-ով (891 մլրդ դրամ)։

  Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր պարտավորություններն աճել են շուրջ 145 մլրդ դրամով կամ 2.9%-ով, վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 28 մլրդ դրամով կամ 0.7%-ով: