Հայաստանի Բանկերի Միություն
Առևտրային բանկերի ներկայացուցիչները հանդիպել են էկոնոմիկայի նախարարի հետ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով՝ տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ։
Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։ Նախարարը ներայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը, նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։
Հանդիպմանը ներկա առևտրային բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու հիմնավորումները՝ առաջարկելով այլընտրանքային լուծման մեխանիզմներ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հարցի առնչությամբ առաջիկայում կկազմակերպել ևս մեկ քննարկում ՀՀ ԿԲ, Ազգային հիփոթեքային ընկերության, առևտրային բանկերի ու ՀԲՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Լուսանկարները՝ Էկոնոմիկայի նախարարության
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:


